>

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Պուտինի մեսիջը Փաշինյանին …







Քոչարյանի զոհերը

Պուտինի հիմնական քաղաքական հենարանը՝ Единая Россия կուսակցության մի շարք պատգամավորներ , խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի գլխավորությամբ օրերս ժամանել էին Երևան՝ Գագիկ Ծառուկյանին հանդիպելու և Единая Россия
կուսակցության ու ԲՀԿ-ի համագործակցության տասնամյակը նշելու ․․․

Սա պատահական այց չէր․ խորհրդարանական ընտրությունների պատրաստվող Հայաստանի քաղաքական դաշտի և հատկապես վարչապետ Փաշինյանին ուղղված մեսիջ էր անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից, որ Ռուսաստանը Գագիկ Ծառուկյանին և նրա կուսակցությանը համարում է գործընկեր և անկախ այն բանից ինչպիսին կլինեն Փաշինյան-Պուտին հարաբերությունները Պուտինը Հայաստանում շարունակելու է քաղաքական համագործակցություն ունենալ նաև Գագիկ Ծառուկյանի քաղաքական թիմի հետ ։


Պուտինի այս մեսիջը վարչապետ Փաշինյանին պետք է հուշի նաև , որ իր թիկունքում կա Ռուսաստանի հետ համագործակցող ԲՀԿ և եթե Փաշինյանը ինչպես մեկ օրում հակառուսական գործիչից դարձավ պրոռուսական գործիչ առաջիկայում փորձի հիմա էլ մեկ օրում փոխել իր հայացքները, ապա Ռուսաստանը ամբողջությամբ կհենվի իր համար վստահելի գործընկերոջ ՝ Գագիկ Ծառուկյսանի վրա , իսկ մյուս կողմից Պուտինը Փաշինյանին մեսիջ է հղում , որ ինչքան էլ հավատա Փաշինյանի պրոռուսական հայացքներին միևնույն է Ռուսաստանը Հայաստանում ունենալու է հենման այլ կենտրոն։


Սրանք Պուտինի մեսիջներն էին , բայց թե որքանով Գագիկ Ծառուկյանը կկարողանա ամուր պահել իր քաղաքական դիրքերը գալիք խորհրդարանական ընտրություններում կամ կկարողանա, թե ոչ դա արդեն կախված է, թե ինչպիսի ծրագրերով կներկայանա հանրությանը ԲՀԿ-ն , իսկ հանրությունն էլ կգնա ընտրության ծրագրեր ու գաղափարներ լսելով, թե հետհեղափոխական էյֆորիայի տրամադրության տակ ։

Ամեն դեպքում Պուտինը Ծառուկյանին քաղաքական աջակցություն հայտնեց գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->