>


Հաճախ ենք ցանկանում ուրախացնել մեր մտերիմներին որևէ քաղցրավենիքով, սակայն ոչ միշտ է խոհանոցում երկար մնալու ժամանակ ու ուժ լինում: Նման պահերին ձեզ կօգնի այս բաղադրատոմսը: 

Мягкое печенье с мёдом

Այս թխվածքաբլիթը ստացվում է օդային, նուրբ, խրթխրթան շաքարային կեղևով: Որպեսզի թխվածքաբլիթը երկար ժամանակ պահպանի թարմությունը, պահեք այն տոպրակի մեջ: Բայց հաշվի առնելով սեղանից դրա անհետանալու արագությունը՝ ոչ մի տոպրակ ձեզ պետք չի գա:




Քոչարյանի զոհերը



Անհրաժեշտ բաղադրիչներ.





  • ալյուր՝ 200գ
  • շաքարավազ՝ 40գ
  • մեղր՝ 40գ
  • կարագ՝ 50գ
  • ձու՝ 1 հատ
  • վանիլին՝ 8գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ միացնել սենյակային ջերմաստիճանի կարագը, վանիլինն ու շաքարավազը: Խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել մեղրն ու ձուն, նորից լավ խառնել:



масло с медом

Քիչ-քիչ լցնել մաղած ալյուրը՝ փխրեցուցիչի հետ միասին: Խմոր հունցել, որ ստացվի փափուկ ու ձեռքերին չկպչող խմոր:


медовое тесто

Խմորը բաժանել միջին կտորների, յուրաքանչյուրին գնդիկի տեսք հաղորդել և թաթախել շաքարավազի մեջ: Գնդիկը թեթևակի տափակացնել ձեռքով:



печенье в сахаре

Մետաղական ֆորմայի կամ բարակ բաժակի օգնությամբ այսպիսի նախշ անել:

печенье на скорую руку

Թխել տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո 10 — 15 րոպե:

печенье за 15 минут

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->