>


Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը: Նա քվեարկության արդյունքում չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, սակայն «Հայաստան» դաշինքը նորից առաջադրեց նրա թեկնածությունը:








«Ձեր դաշինքի պատգամավոր պարոն Սեդրակյանը, որքան ինձ հայտնի է, այս պահին գտնվում է ՀՀ-ից դուրս: Ճի՞շտ է արդյոք այս ինֆորմացիան, և ինչպե՞ս եք վերաբերվում ձեր գործընկերոջ այդ վերաբերմունքին, որ չմասնակցեց քվեարկությանը և այժմ հանգստի է մեկնել Հայաստանից դուրս»,- ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:


Ի պատասխան Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեր գործընկերը ՀՀ-ից դուրս է գտնվում, և այդ մասին դուք գիտեիք մինչև քվեարկությունը»:



Сообщение «Ձեր գործընկերը մեկնել է հանգստի՝ ՀՀ-ից դուրս. Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր քվեարկությանը նրա չմասնակցելուն…». Վահագն Ալեքսանյանը՝ Իշխան Սաղաթելյանին появились сначала на MediaNews.


от admin

-->