>


Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել «Հայաստան» դաշինքի կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը: Նա քվեարկության արդյունքում չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, սակայն «Հայաստան» դաշինքը նորից առաջադրեց նրա թեկնածությունը:








Քոչարյանի զոհերը

«Ձեր դաշինքի պատգամավորներից մեկը չի մասնակցել այս քվեարկությանը: Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչու նա չի մասնակցել, որովհետև Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել մեկ քվեի տարբերությամբ»,- «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:


Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենց դաշինքի բոլոր 26 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը. «Որքան տեղյակ եմ, մեկ անվավեր է եղել, և այսօր այդ ամենն ասել դաշինքի մասին, կարծում եմ՝ ճիշտ չէ: Երկու հոգի կալանավորված են, և մեկը բացակա է հարգելի պատճառով»:

Արձագանքելով՝ Վահագն Ալեքսանյանը նկատեց, որ իր խոսքը հենց այդ մեկ բացակայող պատգամավորի մասին էր: «Եթե դաշինքը հարգելի է համարում նրա բացակայությունը, ասելիք չունեմ»,- հավելեց նա:



Сообщение «Ձեր 1 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը. կարևոր գործ ուներ…». Ալեքսանյանը` Օհանյանին появились сначала на MediaNews.


от admin

-->