>

Գեներալ Օհանյան զգուշացնում է

Արդեն 3 օր զազրելի գզվռտոցի թատերաբեմի վերածված 8-րդ ԱԺ-ում հազվադեպ սթափ ելույթներ կարելի է լսել: Այդպիսին է Հայաստան դաշինքի խմբակցության ղեկավար գեներալ Սեյրան Օհանյանի այսօրվա ելույթը, որում նա մասնավորապես ասել է.




Քոչարյանի զոհերը

«Խաղաղությունն անհրաժեշտություն է, եթե մենք խոսում ենք ներքին խաղաղության մասին, անպայման գալու ենք ներքին խաղաղության՝ ուզենք թե չուզենք, որովհետև միասնությունն է, որ հիմք է հանդիսանում ներքին առաջընթացի։ Բայց այդ միասնության գաղափարն էլ ներքին երկփեղկվածության պատճառով մեզ մոտ արդեն խարխլվել է։





Բայց դրսի հետ խաղաղության հետ կապված, որքան էլ որ մենք խոսենք Ադրբեջանի հետ խաղաղության մասին, պետք է հասկանանք հետևյալը՝ սահմանագծենք, սահմանազատում իրականացնենք, նույնիսկ այս պայմաններում, երբ հակառակորդը մեր սահմաններից ներս է գտնվում, միևնույն է, ռեալ խաղաղություն չի լինելու։

Մենք պետք է մտածենք՝ ինչպես գնանք այդ խաղաղությանը, որոնք են դրանց հիմքերը»։


Խորհրդարանը պիտի նախեւառաջ մտածելու, ելքեր որոնելու, առաջարկների տեղ լինի: Այդպիսիք չկան, ավելին՝ դրա համար չկան անհրաժեշտ ինտելեկտ ու մոտիվացիա:

Այս իրավիճակում գուցե գեներալն իր վրա վերցնի «հրամանատարությունը», ինչպես 2014-2015-ի Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակաշրջանում, երբ բանակը վերածվել էր ռազմա-քաղաքական միակ գործող կառույցի՝ պաշտպանական ու արտաքին քաղաքական բաղադրիչներով:



Սեյրան Օհանյանը ներսից է տեսել այդ ագրեսիայի բնույթն ու մեխանիզմները, որոնք հետագայում կիրառվեցին 2016-ի ապրիլին ու 2020-ի սեպտեմբերին:

Այդ փորձն անգնահատելի է, միաժամանակ՝ պարտավորեցնող՝ 8-րդ «մահապարտ» գումարման ԱԺ-ն դիմադրության բաստիոն դարձնելու համար: «Խաղաղության», դեմագոգիայի ու փառատոնների հակված «վենախավերին» սփաթեցնել է պետք, թեկուզ իրենց իսկ կաշվի համար:

Աղբյուր՝www.lragir. am

Сообщение Գեներալ Օհանյան զգուշացնում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->