>


Փեսաս սկզբում արգելեց ինձ իրենց տուն գնալ, իսկ հիմա խնդրում է գնալ ու երեխային խնամել․․․ ինչ ռեակցիա տամ այդ անամոթությանը․․

Ես 49 տարեկան եմ, արդեն տատիկ եմ, թոռնիկս 3 տարեկան է։ Ես ու ամուսինս մեր դստեր հարևաններն ենք, ապրում ենք դիմացի շենքերում։

Այնպես ստացվեց, որ մեր ու փեսայիս հարաբերություններն այնքան էլ լավ չդասավորվեցին, երբ նա ու աղջիկս դեռ նոր էին սկսել հանդիպել։ Երբ նա գալիս էր մեր տուն, իրեն այնպես էր պահում, կարծես նա է տան տերը։ Բանն այն է, որ փեսաս իր ծնողների միակ երեխան է, երկար սպասված է եղել, ապահովված ընտանիքից է, երբեք չի իմացել  «ոչ» բառը։ Ես ու ամուսինս սկզբում լռում էինք, բայց ամեն ինչ իր սահմաններն ունի։ Երբ մեր համբերության բաժակը լցվեց, խոսեցինք սկզբում մեր աղջկա, իսկ հետո էլ փեսայիս հետ։ Նա ասաց, որ ամեն ինչ հասկացավ և այսուհետ իրեն ուրիշ կերպ կպահի։










Իսկապես փոխվեց, բայց դե մենք գիտեինք, թե նա ինչպիսինն է իրականում, այնքան էլ ուրախ չէինք նրանց միության համար,սակայն,  բնականաբար, չէինք խոչընդոտում։ Ստիպված եղանք համակերպվել մեր դստեր ընտրության հետ։

Հարսանիքը լավ անցավ, նորապասակները 2 տարի ապրեցին փեսայիս ծնողների հետ, իսկ հետո առանձին բնակարան տեղափոխվեցին։ Տուն գնեցին հենց մեր դիմացի շենքում։ Ես ու ամուսինս շատ ուրախացանք, որ կարող ենք հաճախ տեսնել մեր երեխային։


Աղջիկս շատ է սիրում թխվածքներ, կարկանդակներ ու տորթեր պատրաստել։ Հաճախ էր թխում, և երեկոյան սպասում էր ինձ, որ աշխատանքից հետո մտնեմ իրենց տուն, միասին սուրճ խմենք, իսկ հանգստյան օրերին իրար հետ զբոսնում էինք, խանութ գնում։ 



Երբ ծնվեց թոռնիկս, սկսեցի աղջկաս տուն ամեն օր գնալ, օգնել ամեն հարցում․ տունն էի մաքրում, սննդամթերք գնում, ընթրիք պատրաստում։ Աղջկաս համար շատ կարևոր էր դա ու մեծ օգնություն էր, քանի որ իրեն վերականգնվելու ժամանակ էր անհրաժեշտ։

Թոռնիկս մեծանում էր, իսկ աղջիկս ավելի ու ավելի հազվադեպ ինձ իրենց տուն հրավիրում։ Միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան էր պետք։ Երբ ես գնում էի, փեսաս առանց ամաչելու հարցնում էր կնոջը իմ ներկայությամբ, թե ինչի համար եմ իրենց տուն գնացել։ Ինձ համար շատ ցավալի էր։ Նա դադարել էր հարգել ինձ ու ամուսնուս։ 



Մի օր էլ, երբ ես ու ամուսինս երեկոյան գնացել էինք երեխային տեսնելու, իմացել էինք, որ հիվանդ է, փեսաս ասաց, որ չի ցանկանում մեզ իրենց տանն այդքան հաճախ տեսնել, առավել ևս առանց հրավերի։

Մի քանի ամիս նրանց տուն ոտք չդրեցի։ Բայց հետո մի օր զանգեց փեսաս և խնդրեց երեխայի հետ մնալ մի քանի ժամ, իրենք ինչ-որ գործեր ունեին։ Թոռնիկիս կարոտը ստիպեց մոռանալ ամեն ինչ և ես համաձայնվեցի։

Scripture Reflection - April 2, 2017

Հիմա շաբաթական 1-2 անգամ մի քանի ժամով կանչում են իրենց տուն, որ երեխայի հետ մնամ։ Հանուն իմ միակ թոռնիկի ձայն չեմ հանում, բայց ինձ ստորացված եմ զգում։ Փեսայիս անամոթությունն անսահման է։

Ինչպե՞ս նրան բացատրեմ, որ սխալ է եղել, ինչպես հասկացնեմ, որ պիտի ներողություն խնդրի։ Վախենում եմ, որ մեր հարաբերությունները կարող են փչանալ և ես այլևս թոռնիկիս ու աղջկաս տեսնելու հնարավորություն չեմ ունենա։

Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն։


от admin

-->