>


Մենք չենք կարող վստահ լինել, արդյոք մաքուր ու որակյալ ջուր ենք խմում թե ոչ: Առաջարկում ենք մի քանի մեթոդ, որոնք թույլ կտան առանց հատուկ սարքերի տնային պայմաններում ստուգել ջրի որակը:

Շիշ






Սա ամենապարզ եղանակներից մեկն է: Անհրաժեշտ է պլաստիկից շիշ: Մեջը ջուր լցրեք, փակեք կափարիչով ու դրեք մութ տեղում: Ստուգեք մի քանի օրից: Եթե նստվածք է առաջացել կամ մակերեսին շերտ, ուրեմն ջրի որակն անբավարար է: Դա վկայում է այն մասին, որ ջրի մեջ մեծ քանակությամբ աղ ու մետաղ է պարունակվում:





Եռացում

Կաթսայի մեջ ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի և եռացրեք միջին կրակի վրա ևս 12 րոպե: Թողեք, որ ջուրը սառի մոտ 20 րոպե, իսկ հետո դատարկեք կաթսան: Եթե առկա է մոխրագույն նստվածք, ուրեմն ջրի մեջ կա կալցիումի չարաշահում, իսկ դեղնա-շագանակագույն նստվածքը վկայում է երկաթի բարձր կոնցենտրացիայի մասին:




Թեյ պատրաստեք

Ապակե բաժակի մեջ թեյ եփեք: Լցրեք մոտ 50 մլ ջուր, որի որակը պիտի ստուգեք: Եթե ըմպելիքի գույնը դառնա ավելի վառ, ուրեմն ջուրը հարմար է օգտագործման համար: Իսկ եթե թեյի գույնը մոտենա թափանցիկին, կարող եք վստահ լինել, որ ջուրը պարունակում է վնասակար նյութեր և ավելորդ աղեր: Նման ջուրը ցանկալի չէ խմել:



Հայելի

Ապակու կամ հայելու վրա մի քանի կաթիլ ջուր լցրեք: Սպասեք, որ ջուրը գոլորշիանա և գնահատեք արդյունքը: Եթե մակերեսի վրա մնան պղտոր հետքեր, դա նշանակում է, որ ջուրը մաքուր չէ:

Օճառ լուծել

Եթե ցանկանում եք պարզել ջրի կոշտության մակարդակը, մեջը մի քիչ օճառ լցրեք: Փափուկ ջուրը կլուծի օճառն ու փրփուր կառաջացնի: Իսկ հակառակ դեպքում արդյունքն էլ կլինի ճիշտ հակառակը. կառաջանան մագնիումի և կալցիումի պինգ գոյացություններ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->