>

Թուրքիայում այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը





Թուրքիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհի պատճառով այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը: Միլաս քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ անձնակազմը տարհանվում է: Այլ մանրամասներ հայտնի չէն:





Հիշեցնենք՝ Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։




Сообщение Թուրքիայում այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->