>

ԱԺ փոխնախագահի «Հայաստան» դաշինքի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, ասել է.




Քոչարյանի զոհերը

«Այո, ես Սևանի ափին ունեմ հյուրանոցային համալիր: Դա կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա: Ես առաջին իմ ընկերությունը բացել եմ 2005 թվականին, և այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել: Ինձնից թшլшնչnւ, hր եշի կերպար չեն կшրnղ ստեղծել»:





«ՉԻ». Վահ: Էս տղեն, փաստորեն, վունդերկինդ է եղել, չենք իմացել: Արդեն 23 տարեկանում ընկերություն է բացել: Այո, գնացել է կադաստր, աշխատողին ասել. «Ձյաձյա ջան, մի հատ ընկերություն եմ ուզում ստեղծել, կգրանցե՞ս»: Կադաստրի ծшռшյողն էլ զшրմшցшծ ասել է. «Վա՜յ, էս ի՜նչ շնորհքով բալիկ է, առ, մի հատ կոնֆետ կեր»-, հետո ձեռքով շոյել է փոքրիկ Իշխանի գլուխը:


«Բա ինչի՞ ես ուզում ընկերություն ստեղծել»,- համենայնդեպս հարցրել է կադաստրի աշխատողը: «Ուզում եմ հյուրանոցային համալիր ունենալ»,- պատասխանել է Իշխանը:

«Վա՜յ, հրաշք է էս երեխեն»,- երևի շշ մել է կադաստրի աշխատողը, հետո Իշխանի ձեռքից բռնել, տարել է պետի մոտ, պատմել վունդերկինդի մասին, դե, պետն էլ հալվել է այդ պատմությունից, գրանցել է Իշխանի ընկերությունը, սա էլ այդ գրանցումը վերցրել, գնացել է Սևան ու հյուրանոցային համալիր կառուցել: Այ տենց: Ու թող մեկը համարձակվի փոքրիկ Իշխանից թшլшնչու և hրեշի կերպար ստեղծել: Թnւյլ չենք տա: 23 տարեկանում հյուրանոցային համալիրի տեր դառնալ, պատմաբան դառնալ՝ բшնшկում չծшռшյելու գնով, դա ամեն մեկին տրված չէ:



Մյուս կողմից՝ ընդամենը չորս ամիս Գեղարքունիքի մարզպետ լինելն ու հյուրանոցային համալիրի տեր դառնալ հասցնելն էլ է վունդերկինդության պես մի բան:

Նյութի աղբյուր՝ 4rd.am

Сообщение Վահ, էս տղեն, փաստորեն, վունդերկինդ է եղել, չենք իմացել. արդեն 23 տարեկանում ընկերություն է բացել… գնացել է կադաստր, աշխատողին ասել՝ Ձյաձյա ջան, մի հատ ընկերություն եմ ուզում ստեղծել, կգրանցե՞ս, կադաստրի ծшռшյողն էլ զшրմшցшծ ասել է՝ Վա՜յ, էս ի՜նչ շնորհքով բալիկ է, առ, մի հատ կոնֆետ կեր, հետո ձեռքով շոյել է փոքրիկ Իշխանի գլուխը… появились сначала на Интересные Истории.


от admin

-->