>


Երեկ, օգոսոստի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում 32-ամյա Հ․ Կ-ն իր վարած Toyota Hilux 3.0D մակնիշի ավտոմեքենայով «Սև լիճ»-Ակներ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել հողաթմբին և կողաշրջվել։








Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Կ-ն ու ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ա․ Սարադյանը և Երևանի բնակիչ 45-ամյա Վ․ Պողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։


Ահազանգով դեպքի վայր պետք է ժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից, սակայն ճանապարհին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ փրկարարների կարիք չի զգացվում, իրենք տեղի ուժերով մեքենան կտեղափոխեն անվտանգ վայր։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխվածները լեգենդար Վովա Վարտանովի ջոկատի անդամներից են, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմին, այլև Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով կռվի ամենաթեժ կետերում։

Сообщение Սյունիքում վթարի են ենթարկվել Վովա Վարդանովի ջոկատի անդամները появились сначала на MediaNews.


от admin

-->