>


Այս աղջկա անունն է Էլզա: Նա կարողացել է գերել ինսթագրամում գրանցված միլիոնավոր մարդկանց սրտեր: Թվում է, թե սովորական աղջիկ է՝ փարթամ մարմնով ու ոչ մի բանով չառանձնացող արտաքինով: Բայց մի շտապեք հետևություններ անել: Կար ժամանակ, երբ աղջկան ծաղրում էին համդասարանցիները՝ ստորացնելով ավելորդ քաշի պատճառով:




Քոչարյանի զոհերը

-Ես լավ հիշում եմ այն օրը, երբ համադասարանցիներս բոորը միասին իմ դեմ դուրս եկան: Նրանք քայլում էին իմ հետևից մինչ մեր տուն՝ վիրավորանքի խոսքեր հնչեցնելով: Նրանք կարծես գազազած շներ լինեին: Գիտեք չէ, որ երբեմն երեխաները դաժան են լինում: Նրանք փնտրում էին մեկին, ով իրենցից թույլ է: Ու արդյունքում գտան ինձ. անպաշտպան զ ո հ, ով ունի մի շարք կոմպլեքսներ: Ես անթերի թիրախ էի: Մի օր էլ հասնելով տուն՝ ես հասկացա, որ կյանքս էլ առաջվանը չի լինի: Նրանք ինձ հանգիստ չեն տա: Ամբողջ գիշեր արտասվելուց հետո որոշեցի խիստ դիետա պահել, հաճախել մարզասրահ, բայց ատելի կշեռքը միևնույն թիվն էր ցույց տալիս: Մեծանում էին համադասարանցիներս, ու դրա հետ մեկտեղ ատելությունը: Չեմ հիշում, թե երբ որոշեցի թողնել մարզումներն ու դիետան:









Մի ակնթարթում ամեն ինչ գիտակցեցի: Մի վայրկյանում փոխվեց ամեն ինչ: Հիշում եմ, թե ինչպես գեղեցիկ զգեստ հագա, որը նախկինում ինձ շատ ընդգծող էր թվում, մտա դպրոցի ճաշարանը՝ գլուխս բարձր պահած: Կանգնեցի սեղանին ու դիմեցի բոլոր ներկաներին.

Բարև ձեզ, ես Էլզան եմ ու ես ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեմ: Ներեք ինձ դրա համար: Եթե իմ կիլոգրամները որևէ մեկի համար ինձ ատելու առիթ է տալիս, կարող եք վերջնականապես ստորացնել ու վիրավորել ինձ, կամ էլ ընդունեք ինձ այսպիսին: 



Ճաշարանում քար լռություն էր: Բայց հետո նկատեցի, որ մի գեր տղա կանգնեց իր սեղանին: Նույնն էլ արեցին բոլոր նրանք, ովքեր իրենք իրենց թերի էին համարում. կաղ ոտքով աղջիկ, ակնոցավոր տղա, գիրուկ ու ցածրահասակ մի այլ աղջիկ… Հենց այդ օրը սկսվեց նոր կյանք:

Մի բարկացեք նրանց վրա, ով հայտնաբերում է ձեր «առանձնահատկությունը» և մատնանշում այն: Ուղղակի շնորհակալություն հայտնեք նրան, որ վառել է լույսը, որն էլ կլուսավորի ձեր կյանքի ուղին, -գրում է Էլզան իր միկրոբլոգում:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->