>


Այսօր առավոտվանից համացանցում սկսվել են տարատեսակ շահարկումներ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին: Հարցին ԱԺ-ում անդրադարձել է նաև դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով զերծ չմնալով էժան շահարկումներից, հայտարարեց, որ ինչ֊որ պրոցեսներ են նախապատրաստվում:








Քոչարյանի զոհերը

MediaNews-ին ՊՆ-ի իր հավաստի աղբյուրներից հայտնի դարձան, որ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողները ոչ թե ուղեկալներ են տեղադրում , այլ դրանք պարզապես ռուս սահմանապահների թիկունքային ապահովման շինություններ են: Ընդ որում այս պրոցեսներն իրականացվում են հայ-ռուսական համագործակցության շրջանակում:


Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ «Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը»:

Նույնն ասվում էր ՊՆ -ի քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ: Ավելին՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։



Ստացվում է, որ որոշ լրատվամիջոցներ ու իրենց ընդդիմադիր ներկայացնող գործիչներ հետևողականորեն շարունակում են իրենց կեղտոտ գործելաոճը տարատեսակ ստեր տարածելով տարածքների ու անկլավների հանձման մասին:

Сообщение Ինչ գործ ունեն ռուս սահմանապահները Տավուշում․ Տարածքներ, անկլավներ զիջելու մասին խոսք լինել չի կարող появились сначала на MediaNews.


от admin

-->