>

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են,

որ միտումնավոր կերպով այրել է թուրքական անտառները։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։





Տեսանյութում ՔԲԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ շարունակելու են իրենց գործողությունները, որոնց շրջանակներում կայրեն նաև աշխատավայրերը, մեքենաները և այլն։





ՔԲԿ ներկայացուցիչը նշել է, որ բոլոր պետք է իմանան, որ իրենք դեռևս ճանապարհի սկզբում են և նմանատիպ գործողությունները շարունակական են լինելու։

Քրդական կազմակերպության ներկայացուցիչը մասնավորապես ասել է.


«Բոլորը պետք է իմանան, որ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը ֆաշիստական պայքար են մղում մեր դեմ և մենք վրեժխնդիր կլինենք նրանցից։



Մենք խոստանում են մեր ժողովրդին և նախատակներին, որ կշարունակենք առանց ընդհատումների վրեժ լուծել՝ մեր ինքնապաշտպանական գործողությունների համար»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է PERSONA-ն, Թուրքիայում քրդական «Կրակի երեխաներ» կազմակերպությունը,

որը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումն է,ստանձնել է այդ երկրի տարածքում օրեր շարունակ տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը

Сообщение ՀՐԱՏԱՊ. Քուրդ Զինյալները հայտարարություն տարածեցին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->