>


«Հայաստան» խմբակցությունից, Civic.am-ի աղբյուրները փաստում են, որ խմբակցության՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնել է նաև նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, սակայն ի վերջո ընտրությունը կանգ է առել խմբակցության դաշնակցական թեկնածու Իշխան Սաղաթելյանի վրա։








Քոչարյանի զոհերը

Հավանաբար, նաև սրանով է պայմանավորված հանգամանքը, որ Իշխան Սաղաթելյանը երկու անգամ անընդմեջ չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, չնայած հանգամանքին, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ապահովել էր ձայների այնպիսի քանակ, որով, եթե ընդդիմադիր երկու խմբակցությունները միաձայն քվերակեին Սաղաթելյանի օգտին, ապա վերջինս կընտրվեր այդ պաշտոնում։


Հիշեցնենք, որ այսօր կայացած առաջին քվեարկության ժամանակ Իշխան Սաղաթելյանին ընդամենը մեկ ձայն չբավականացրեց փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար։



Անհրաժեշտ 54-ի փոխարեն Սաղաթելյանի ընտրությանը կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, իսկ երկրորդ ընտրության ժամանակ կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, իսկ 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։

Сообщение Խնդիրը՝ թիկունքում ․ «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուի պաշտոնին հավակնել է նաև Արամ Վարդևանյանը появились сначала на MediaNews.


от admin

-->