>

Հոկտեմբերի 16-ից Հայաստանում թեժ քաղաքական գործընթացներ են սկսվելու, որոնք կշարունակվեն մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը:


Վաղը հրաժարական է տալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:







Քոչարյանի զոհերը

ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ քայլերի հաջորդականության սցենարային փոփոխություն չի եղել, եւ հրաժարականը մնում է ընտրությունների անցկացման միակ տարբերակ:

Սրան զուգահեռ էլ հոկտեմբերի 16-ից սկսվում են կառավարության ներկայացուցիչների եւ խորհրդարանական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներ:


Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեցին ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


Կառավարությունից խմբակցությունների հետ բանակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովի նախագահն է:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->