>

Ավելի քան 16 հազար մարդ է տարհանվել ամերիկյան Կալիֆորնիա նահանգում անատառային հրդեհների պատճառով։ Այս մասին Թվիթերում հայտնել է արտակարգ ծառայությունների տեղի դեպարտամենտը։


Նահանգապետ Գևին Նյուսոմը հայտնել է, որ Կալիֆորնիայի վարչակազմը դաշնային կառավարությունից հավելյալ միջոցներ է ստացել կրակի դեմ պայքարի համար։








Ներկա պահին ամենամեծ վտանգը ներկայացնում է Dixie անվանումը ստացած հրդեհը, որը մոլեգնում է ավելի քան 112 հազար հեկտար տարածքում։ Այն արդեն ճանաչվել է այրման մակերեսով 6-րդ հրդեհը նահանգի դիտարկումների ողջ ընթացքում։


Գիշերը ընդամենը 2 ժամում կրակը նահանգի հյուսիս-արևելքում ոչնչացրել է Գրինվիլ քաղաքը։



Ներկայում երկրի արևմուտքում կրակի ճիրաններում է ավելի քան 788 հազար հեկտար մակերեսով տարածք։ 14 նահանգներում գրանցվել է կրակի 100 խոշոր օջախ։ Առավել ծանր իրադրություն է Կալիֆորնիա, Օրեգոն, Մոնտանա, Այդահո նահանգներում։

 


от admin

-->