>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը:




Քոչարյանի զոհերը

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի վերականգնումը: Այս ընթացքում մենք այդ ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց դեռևս շատ մեծ աշխատանք կա անելու:





Վերջերս Արցախի նախագահի հետ աշխատանքային հանդիպումներում այդ թեման ավելի հաճախ ենք քննարկում, որ զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի, որպեսզի Արցախի բնականոն կյանքի վերականգնումը վերաձևակերպենք և Արցախի տնտեսության բնականոն զարգացման հունը վերականգնենք: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ ենք նշմարում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն:

Իհարկե, հասկանալի է, որ սա ունի բազմաթիվ նրբություններ և կոմպոնենտներ ու մենք պետք է առանց շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում կայացնենք անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այս հարցերը կարողանանք լուծել»:


Իր հերթին, ԱՀ նախագահ Արյաիկ Հարությունյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի գործընկերներ, հետպատերազմյա իրավիճակում միանշանակ մեզ հաջողվել է Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին Արցախում պահպանել կայուն սոցիալական վիճակ: Անկախ տեղահանված բնակչության թվաքանակից՝ մենք սուր խնդիրներ չենք ունեցել:

Իհարկե, խնդիրներ մինչ այսօր կան բնակարանային հարցերի հետ կապված, բայց սոցիալական վճարները թույլ են տվել լուծել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք: Սոցիալական առումով Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեական քաղաքականությունը լուծել է այդ խնդիրները, զուգահեռ մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման խնդիր ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել:

Երեկ մեզ հաջողվել է քննարկել և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, իհարկե պետք են լինելու արդեն Ձեր հանձնարարությունները, որ այն մտքերը, որ ունեցել ենք, դառնան ծրագրեր: Ժողովրդագրական դրական պատկեր ունենալու առումով մեզ սոցիալական ծրագրերից բացի պետք են լինելու իրականացնել տնտեսական կոնկրետ ծրագրեր՝ աշխատանքի ապահովման, տնտեսության վերականգնման նպատակով:



Բայց նաև ուզում եմ մի հետաքրքիր թիվ նշել. 2021 թվականի պետական բյուջեի նախագծով մեր սեփական մուտքերը պլանավորել էինք 16-17 մլրդ դրամ, բայց հաստատ 30 մլրդ դրամի ցուցանիշն անցնելու ենք: Ամենախոշոր հարկատուն, գործատուն՝ «Բլեզ մեթալսը»՝ Կաշենի պղնձի հանքն արդեն աշխատում է 15-20 տոկոսով, և եթե մեզ հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ծրագրերն իրականացնել, արդեն հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներից այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի Արցախի պետական բյուջե:

Դրա համար ջրային ծրագրերն արդեն սկսել ենք, երևի 3 ամսում կավարտենք, իսկ էներգետիկ առումով շատ ավելի երկար ժամանակ է պետք: Բայց զուգահեռ մենք արդեն Չարեքթար-Գետավան հատվածում սկսել ենք 17 մեգավատ հզորությամբ մեկ հիդրոէլեկտրոկայանի շինարարության աշխատանքները: Առաջին փուլում տարբեր աղբյուրներից ռեսուրսներ ենք ներգրավելու, այն դառնալու է բաց բաժնետիրական ընկերություն, ինչը թույլ է տալու ներդրողներից ներգրավել ռեսուրսներ: Մենք ունենք նման փորձ «Արցախ հէկ»-ի հետ և խնդիր ենք դրել 2022-2023 թվականների ձմռանն այդ հզորությունը շահագործել: Իսկ նոր ճանապարհի վրա արդեն պլանավորում ենք ավելի հզոր բարձրավոլտ հիդրոէլեկտրոկայան կառուցելու ծրագիր, որն այդ հնարավորությունը տալու է: Երկրորդ մեր կարևոր ծրագիրն առնչվում է Սարսանգ-Մատաղիս հատվածում մինչև 25 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանի կառուցմանը, այդ պարագայում արդեն մենք դառնալու ենք ինքնաբավ:

Գյուղատնտեսության առումով որոշակի ծրագրեր սկսված են, մասնավորապես նոր այգիների կառուցման մասով: Արդեն ժողովրդի մոտ այդ ցանկությունը կա, դրա համար այսօրվա մեր քննարկումն ահագին հարցեր կլուծի: Պարոն վարչապետ, ուզում եմ նորից Ձեր գլխավորությամբ ՀՀ կառավարությանը շնորհակալություն հայտնել՝ այս ընթացքում բոլոր հարցերին օպերատիվ արձագանքելու և դրանց լուծումներ տալու համար»:

Сообщение Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությանը появились сначала на MediaNews.


от admin

-->