>


Առաջիկայում մենք պիտի զբաղվենք կառավարության ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով. նոր ձևավորված կառավարության անդրանիկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ առայժմ չի նշանակվել միայն արտաքին գործերի նախարարը: Փաշինյանը երկրի կառավարման գործում  հաջողություն մաղթեց գործադիրի անդամներին:








Քոչարյանի զոհերը

«Մեր ծրագիրը, բնականաբար, պիտի հենված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա:


Նախընտրական քարոզարշավը, առավել ևս այս նախընտրական քարոզարշավը կենդանի գործընթաց է, և այս նախընտրական քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ կենդանի երկխոսություն ստացվեց ՀՀ քաղաքացիների հետ: Մենք կառավարության ծրագիրը կազմելիս պետք է ոչ միայն ուսումնասիրենք կամ հենվենք այն գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են մինչև նախընտրական ծրագիրը, նաև այն ըմբռնման վրա, որ ձևավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման արդյունքում»,- ասաց Փաշինյանը:



Փաշինյանի խոսքով՝ մինչև օգոստոսի 23-ը ժամանակ կա՝ կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացնելու համար:

Сообщение «Առաջիկայում պիտի զբաղվենք կառավարության ծրագրի և դրա իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով…». վարչապետ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->