>


Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է գրանցվել։








Քոչարյանի զոհերը

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօր` ժամը 09։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության ՝ANAMA-ի աշխատակից Ֆարիդ Ալիևը Ակնայի (Աղդամի) շրջանում ճանապարհը ականազերծելիս պայթել է հակահետևակային ականի վրա՝ ստանալով տարբեր ծանրության վնասվածքներ։ Նա հոսպիտալացվել է։


Նշենք, որ վերջերս ականազերծման գործակալության ևս մի աշխատակից էր պայթել ականի վրա, այս անգամ Ջրականում։



Ադրբեջանի Գլխավոր դատախազության վերջին տվյալներով՝ 2020թ-ի նոյեմբերի 10-ից հետո Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է ադրբեջանցի 7 զինծառայող ու 23 քաղաքացիական անձ, տարբեր վնասվածքներ են ստացել 91 զինվորական ու 34 քաղաքացիական անձ։

Сообщение Ակնայում Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա появились сначала на MediaNews.


от admin

-->