>


Ես հազվադեպ եմ պատրաստում պահածոներ, քանի որ ամեն ինչ կարելի է գնել խանութից ու բավականին մատչելի գնով: Սակայն կա մի քանի բան, որ պարտադիր պատրաստում եմ ամեն տարի: Դրանցից մեկն է լոլիկով այս պահածոն. այն պարզ է, հեշտ ու համեղ:

Помидоры дольками на зиму, как свежие

Համեղ պահածո կարող եք պատրաստել անգամ առանց զանազան համեմունքների: Սոխն ու քացախի գինին կանեն իրենց գործը:




Քոչարյանի զոհերը



помидоры дольками на зиму





Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • լոլիկ՝ 4կգ
  • սոխ՝ 1կգ
  • ջուր՝ 3լ
  • աղ՝ 3ճ.գ.
  • շաքարավազ՝ 4.5ճ.գ.
  • գինու քացախ՝ 150 մլ

Պատրաստման եղանակ.

Ոչ խոշոր լոլիկները լավ լվանալ: Սոխը մաքրել, կտրատել բարակ կիսալուսինների: Լցնել քամիչի մեջ ու եռման ջուր ավելացնել, որ դառնահամը դուրս գա:

Լոլիկը կտրատել, հեռացնել ներքևի կոշտ հատվածները: Սոխի կեսը բաշխել բանկաների մեջ: Չմոռանաք բանկաներն ու կափարիչները նախապես ստերիլիզացնել:



помидоры дольками


Սոխի շերտի վրա լավ սեղմելով դասավորել լոլիկի կտորները: Ծածկել ու թեթև սեղմել սոխի շերտով:

Պատրաստել աղաջուրը. եռացնել ջուրը, ավելացնել աղը, շաքարավազը և գինու քացախը:



помидоры на зиму

Երբ աղն ու շաքարավազը լուծվեն, աղաջուրը պատրաստ կլինի: Լցնել այն բանկաների մեջ՝ մինչ եզրերը: Փակել կափարիչներով և դնել խորը կաթսայի մեջ, սրբիչի վրա:

Տաք ջուր լցնել և ստերիլիզացնել 5 րոպե: Հերմետիկ փակել:

Բանկայով խորտիկը պատրաստ է: Թողեք, որ սառի սենյակային ջերմաստիճանի ներքո:

помидоры как свежие

Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 14 հատ 0,5լ բանկա: Կարող եք պահել բանկաները նկուղում:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->