>


Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովներ ստեղծելու հարցը:








Քոչարյանի զոհերը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ՝ առաջարկելով ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝


աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (10 անդամ),
գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (9 անդամ),
եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
արդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
աշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ),
ետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ),
արածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
արածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ),
նտեսական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ),
ինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ):
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայցրեց, որ հանձնաժողովներից երկուսը՝ առողջապահության հարցերի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են նախորդ` 7-րդ գումարման ԱԺ-ում գործող առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:

«Նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:



 

Сообщение «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է ԱԺ 12 մշտական հանձնաժողով ստեղծել появились сначала на MediaNews.


от admin

-->