>

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անջատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը, որն ամբիոնից իր ելույթում վարչապետին 3 անգամ դիմեց անունով և տվեց որակում:





ԱԺ օգոստոսի 6-ի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու իրենց նախագծի առնչությամբ իր ելույթում վարչապետին դիմեց անունով՝ ասելով «Ձեր Նիկոլը…»:





Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հորդորեց վարչապետին անունով չդիմել, կոռեկտ արտահայտվել գործընկերների նկատմամբ, երկրի ղեկավարության նկատմամբ:


Այս դիտարկումից հետո Մկրտչյանը անմիջապես կրկին վարչապետին անունով դիմեց: Հակոբ Արշակյանը հայտնեց, որ նկատողություն է հայտարարում՝ զգուշացնելով, որ հաջորդիվ զրկվելու է ձայնի իրավունքից:

Մկրտչյանը պնդեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում «պատգամավորին նկատողություն անել» արտահայտություն գոյություն չունի: Դրանից հետո Մկրտչյանն իր ելույթում կրկին վարչապետին դիմեց անունով՝ տալով նաև որակում (կապիտուլյանտ):



ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քարտուղարությանը հորդորեց անջատել ելույթ ունեցող պատգամավորի խոսափողը: «Այս 3-4 օրվա ընթացքում չի եղել նման դեպք, որ պատգամավորն իրեն թույլ է տվել Ձեր բառապաշարը: Ես Ձեզ արգելում եմ այստեղ այդ բառապաշարով խոսել: Ես Ձեզ կարող եմ նույնիսկ դահլիճից դուրս հրավիրել և չթողնել»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ աչքի ընկնելու այլ ձևեր կան:

ԱԺ նախագահը հայտնեց, որ անջատել է պատգամավորի խոսափողը ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն: Նա հորդորեց պատգամավորին լքել ամբիոնը, սակայն պատգամավորը դեռ շարունակում էր խոսել՝ անջատված բարձրախոսով:

Сообщение Աննա Մկրտչյանը, փողոցը շփոթելով Ազգային ժողովի հետ, իրեն հարիր բառամթերքով ձևակերպեց սեփական մտքերը появились сначала на MediaNews.


от admin

-->