>


Այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը: Ինչպես արդեն հայտնել ենք, «Պատիվ ունեմ» դաշինքը առաջարկել է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:








«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը իր ելույթում կիրառեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը:


Արձագանքելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ հրահանգեց անջատել նրա խոսափողը, ապա հայտարարեց. «Այս երկու-երեք օրվա մեջ չի եղել նման դեպք, որ պատգամավորն օգտագործի նման բառապաշար: Ես ձեզ արգելում եմ այդ բառապաշարով այստեղ խոսել: Ես դրա իրավունքն ունեմ և կարող եմ նույնիսկ ձեզ դահլիճից դուրս հրավիրել: Եթե ուզում եք աչքի ընկնել, դրա համար շատ այլ ձևեր կան: Մի ստիպեք, որ անվտանգության աշխատակիցները ձեզ դուրս բերեն»:



Сообщение «Արգելում եմ նման բառապաշարով խոսել. Եթե ուզում եք աչքի ընկնել, դրա համար շատ այլ ձևեր կան…». Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին появились сначала на MediaNews.


от admin

-->