>


Կախարդական փայտիկը գործում է. տնտեսությունն արյունաքամ չի լինում կոռումպացված գումարներով, սև ճանապարհներով գումարներ դուրս չեն գալիս տնտեսությունից:








Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը երեք տարի առաջ հայտարարել էր, որ կախարդական փայտիկ կա, սակայն այս երեք տարիների ընթացքում այդ կախարդական փայտիկի արդյունքը չի երևում:


Էկոնոմիկայի նախարարy շարունակեց պնդել, որ կլինի երկնիշ տնտեսական աճ։

«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1,5 տոկոս տնտեսական աճ, արդյունքում, մենք ունենք հինգ տոկոս տնտեսական աճ ու ամեն ինչ գնում է նրան, որ մենք ունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ։ Տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից հետևանքն է նաև նրա, որ կախարդական փայկտիկը գործում է», – ասաց Քերոբյանը։ Նախարարն անդրադարձավ նաև գնաճի խնդիրներին:



Сообщение «Նիկոլ Փաշինյանի ասած կախարդական փայտիկը գործում է». Վահան Քերոբյան появились сначала на MediaNews.


от admin

-->