>


Որակյալ սրբիչները կարող են ծառայել շատ երկար ժամանակ, սակայն երբեմն ցանկանում եք նորը գնել, չէ որ դրանք այնքան գեղեցիկ են: Իսկ ի՞նչ անել հների հետ, եթե դրանք դեռ չեն մաշվել:

Մենք կհուշենք ձեզ. սրբիչներից ստացվում են հիանալի հատակի շորեր, որոնք լավ լվանում են ու կլանում ջուրը: Բացի այդ, դրանցով կարող եք սրբել պատուհանները: Եթե տան պայմաններում եք ներկում մազերը, հին սրբիչները գցեք ուսերին՝ հագուստը ներկից պաշտպանելու համար:




Քոչարյանի զոհերը

Սրբիչները կարող եք օգտագործել խոհանոցային բռնիչներ կարելու համար: Սակայն այս դեպքում պիտի վերցնեք սրբիչի այն հատվածները, որոնք քիչ են մաշված:


Այսօր ներկայացնում ենք լոգասենյակի համար գորգիկ կարելու հնարք: Գույնն ընտրեք ինքներդ:





Կարվում է այն օրիգինալ եղանակով, ու հիանալին այն է, որ կարող եք օգտագործել նաև փոքր սրբիչի կտորներ ու մնացորդներ:

Այսպիսով, գործընթացը.

Պետք է կտրել ուղղանկյունաձև կտորներ, մոտ 8 * 10 սմ: Որքան ավելի երկար լինի կտորը, այդքան ավելի հաստ գորգիկ կստացվի:

Փաթաթել կտորները ու կարել, որ չքանդվեն: Քանակը որոշեք ինքներդ, հարմար է մոտ 84 կտոր օգտագործել: Մնացած սրբիչից կտրել գորգիկի հիմքը, որի վրա էլ ամրացնելու ենք փաթաթած կտորները:




Կարևորը առաջին շարքը ուղիղ կարելն է, հետո ամեն ինչ արագ ու հեշտ կլինի:



Գորգիկը կարող եք զարդարել այսպիսի կլորակներով. պետք է 6 սմ տրամաչափով շրջաններ կտրել, հավաքել եզրերն ու ձգել: Մեջը դնել սրբիչի կտորներ, որ զանգված հաղորդեք:

Ահա այսպիսի փափլիկ ու հարմար գորգիկ է ստացվում:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->