>


Լյուսի և Էմիլի Թոմաս քույրերը սովորական զույգ աղջիկներ են: Սակայն նրանք ամբողջ մանկությունն անցկացրել են հասակակիցների վիրավորանքներն ու ծաղրանքները լսելով: Նրանց համարում էին տգեղ, գեր ու ամեն անգամ հարմար առիթ էին փնտրում, որ ստորացնեն նրանց: Աղջիկների ինքնագնահատականը շատ ցածր էր, ու արդյունքում նրանք դադարեցին շփվել համադասարանցիների հետ: Ողջ ժամանակը աղջիկները միասին էին անցկացնում:





Քույրերը դարձել էին ինքնամփոփ ու ատում էին հայելու մեջ սեփական արտացոլանքը: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ լրացավ աղջիկների 15 տարեկանը: Նրանք հասկացան, որ փոփոխությունների ժամանակն է եկել: Լյուսին ու Էմիլին գեղեցկության մրցույթին մասնակցելու որոշում կայացրեցին, քանի որ դա կարող էր օգնել բարձրացնել ինքնագնահատականը և նրանց ինքնավստահ դարձնել:









Աղջիկները չէին ակնկալում, սակայն նրանց մեծ հաջողություն էր սպասում: Աղջիկները սկսեցին հաղթել մրցույթներին մեկը մյուսի հետևից: Նրանք ճանաչվեցին գեղեցկության շնորհիվ ու վերջապես սկսեցին ապրել իրենք իրենց հետ ներդաշնակության մեջ: Նորաձևության աշխարհը մեկընդմիշտ փոխեց նրանց. Լյուսին ու Էմիլին սիրեցին գեղեցիկ հագնվել, դիմահարդարվել, սանրվածքներ անել ու մասնակցել ցուցադրությունների:



Այժմ քույրերը որոշել են կապել ապագան նորաձևության ոլորտի հետ: Նրանք չեն էլ մտածում կանգ առնելու մասին՝ համարելով, որ կարող են շատերի համար օրինակ ծառայել այն բանի, որ անճոռնի ճուտիկը իրականում էլ կարող է վերածվել գեղեցիկ կարապի: Իսկ կարևորն այն է, որ նրանք ամեն ինչի միասին են հասել:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->