>

Բաքվի քաղաքական վերլուծաբանները ասում են, որ Ֆրանսիայի նախագահի կոչերն Ալիևին չեն բարելավի երկու երկրների հարաբերությունները, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է միայն Հայաստանի կողքին: Իր հերթին, ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը պնդում է, որ «Մոսկվայի հետ համագործակցությամբ Փարիզը սկսեց ավելի անկախ քաղաքականություն վարել՝ անկախ հավաքական Արևմուտքից, ՆԱՏՕ-ից և նույնիսկ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից: Իսկ հայ-ադրբեջանական խնդիրների լուծման հարցում Մոսկվայի հետ համագործակցելով՝ Մակրոնը կարող է ընդլայնել սեփական դերը Հարավային Կովկասում: Ընդ որում, ամենևին ոչ ի վնաս ռուսական ազդեցության, քանի որ այս փուլում տարածաշրջանում Ֆրանսիան և Ռուսաստանը չեն խանգարում միմյանց»:


Հիշեցնենք, որ օրերս Էմանուել Մակրոնն Ալիևի հետ զրույցում կրկին կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։ Այս կապակցությամբ Բաքվի զլմ-ները նոր արշավ են սկսել Մակրոնի եւ եռանախագահության դեմ։








Սակայն, ռուս փորձագետները կարծում են, որ Մոսկվայի համար գնալով ավելի դժվար է դառնում «պաշտպանվելը» և ԱՄՆ և Ֆրանսիայի մասնակցությունը գործընթացին թույլ չտալը: Փաստարկներ վաղուց չկան, ամեն ինչ դեռ հիմնված է այն բանի վրա, որ Մոսկվան Հայաստանին ստիպում է ինքնուրույն քայլեր չանել: Բայց Հայաստանի ղեկավարության համար նույնպես արդեն դժվար է բացատրել, թե ինչու ազգային շահերից բխող տրամաբանական քայլեր չի կատարում: Մասնավորապես, ինչու ոչինչ չի արվում բանակցությունները ռուս-թուրքական ձեւաչափից ԵԱՀԿ կամ ՄԱԿ տեղափոխելու համար:


Հայաստանը չի կարող անվերջ սպասարկել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում, փոխարենը մերժումներ ստանալով նույնիսկ պայմանագրային տարրական պարտավորությունների կատարման հարցում:



Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ, հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին: Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ: Իսկ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ «նախագահ Մակրոնը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելու խիստ անհրաժեշտությունը»: Փաշինյանն ի պատասխան կրկնել է սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկը կամ «եթե նման որոշումն անհնար է, որպես այլընտրանք, տեղակայել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելություն»:

Сообщение Մոսկվայի համար գնալով ավելի դժվար է դառնում «պաշտպանվելը» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->