>

Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։




Քոչարյանի զոհերը

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է  անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել, փոխանցում է ermenihaber-ը։





Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան մոտ գտնվող գյուղեր։


Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա  ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երույթի առաջին անգամ է ականատես լինում։

Նրա խոսքերով, այս պահին  գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։  Շահինը նշել է, որ, եթե այս ջեմաստիճանը պահնապնվի 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։



 

Сообщение Բացառիկ տեսանյութ․ Թուրքիայում հալչում է  անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը появились сначала на MediaNews.


от admin

-->