>


Այսօր` օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։








Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։


«Արտաշատ» բժշկական կենտրոնից վիրավորներից երկուսը, ովքեր երեխաներ են, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 2 մեծահասակներ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։ Նրանք են՝ 36-ամյա Արծրուն Օհանյանը, 32-ամյա Զվարթ Մինասյանը, 6-ամյա Հրանտ Օհանյանը և 8-ամյա Գևորգ Օհանյանը։

Сообщение Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 2 երեխաներ, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ появились сначала на MediaNews.


от admin

-->