>

Քաղաքագետ Սռյոպա Սաֆարյանը գրում է.





Նախկին իշխանական դաշտին սպասարկող մի քանի փաստաբանի ու իրավաբանի՝ այսօր բարձրացրած «աղմուկից» տեղեկացա, որ կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ։ Հիշեցնեմ, որ նա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից փաստաբան Ռուբեն Սահակյանի ոչ հարազատ դուստրն է, ավելի ստույգ նրա կնոջ՝ Ռոբերտ Քոչարյանին քարոզչապես սատարող Գոլոս Արմենի թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանի հարազատ դուստրն է։





Այս դատավորի մասին հանրության առնվազն մի հատվածը տեղյակ է Գառնիկ Իսագուլյանի Լայվնյուզ կայքի լրագրողի ու իմ միջև լսված խայտառակ դատական գործից։ Այն լսվել էր անցած տարեվերջին՝ այն ժամանակ, երբ ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանը վճռից առաջ մարտակոչ հնչեցրեց դատավորների համար՝ իբրև թե ներկա իշխանությունների հրահանգներին, իսկ իրականում՝ օրենքին չենթարկվելու ու օրենքից դուրս «արդարադատություն» իրականացնելու մասին։ Քանի որ տիկինը իմ գործը քննող դատավորն էր, ու պարզվում է՝ ոչ միայն իմը, տարեվերջին նույն այդ հայտնի փաստաբանական խմբակի քվեարկությամբ տիկնոջը ավանսով «խիզախ դատավորի» մրցանակ տրվեց որպեսզի «խիզախ» դատավճիռ կայացնի։ Հավանաբար, խիզախության դոզան այնքան շատ էր, որ դրանից ոգեշնչված նա դատական ակտում մեկ տասնյակի նյութական ու դատավարական նորմերի խախտում թույլ տվեց․

Մասնավորապես, դուրս եկավ հայցվորի ներկայացրած հայցադիմումի առարկայի շրջանակից՝ Գառնիկ Իսագուլյանի լրագրողի փոխարեն ավելացրեց նոր հիմք՝ ևս մեկ նոր բառ, որն իբր պետք է վիրավորած լիներ նրան, այն դեպքում երբ միայն հայցվորը դա անելու իրավունք ունի, այն էլ գրավոր ու չէր արել։ Դրա իրավունքը ոչ մի դատավոր չունի։ Ավելին՝ այդ բառի վիրավորանք լինել չլինելու համար բեռի բաշխման որոշում էլ չկայացրեց, ինչի իրավունքն էլ չուներ, ու որոշեց, որ միայն ինքը պետք է ապացուցի դա, մնացածս անելիք չունենք։ Բայց նա էլ ավելի հեռուն գնաց՝ իր ավելացրած բառի համար վճռում ընտրեց տվյալ բառի բառարանային առնվազն 10 իմաստից իրեն հաճո իմաստը ու հայոց դատական պրակտիկայում ներխուժում բառին տվեց բացառապես վիրավորական իմաստ՝ բացառապես զենքով ու խմբակային հարձակվելու իմաստ։Դրանից էլ չգոհանալով՝ հորինեց վիրավորանքի դրդապատճառ, որպեսզի օրենքով պարտադիր 4 միաժամանակյա պայմանները լինեն։ Էլ ավելի հեռուն գնաց․ դատարանում դիտված տեսանյութը վճռում շարադրեց գլխիվայր շուռ եկած՝ իբրև թե լրագրողին միտումնավոր տարածքում պահել են, որպեսզի ես վիրավորեմ, չնայած տեսանյութը սկզբից մինչև վերջ հեղեղված է «դուրս եկեք, դուրս եկեք տարածքից, լքեք տարածքը» կոչերով։ Ու այդպես դակեց վճիռը, վստահ լինելով որ մինչև տարեվերջ Հայաստանում իշխանությունները բռնի ու հակասահմանադրական եղանակով գահընկեց արված կլինեն ու իր վճիռը կմարսվի․․․

Իշխանություններին տապալել չստացվեց, ԲԴԽ նախագահը գահընկեց եղավ, տիկնոջ վճիռն էլ բողոքարկվեց մեր կողմից ու անգամ Վերաքննիչ դատարանում նրա կոլեգաները (երկու դատավորները՝ Իշխան Զաքարյանի ու Գագիկ Բեգլարյանի խնամիներն էին, երրրոդը՝ նախկին կառավարություններից մեկում սոցապ նախարար Մխիթար Մնացականյանի դուստրը), նրան պահելու բուռն մղումով հանդերձ, ստիպված եղան մասնակի բավարարել բողոքս ու արձանագրել, որ տիկինը դուրս է եկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից ու իսկապես շատ է «խիզախել»։ Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է, քանի որ Վերաքննիչ դատարանում էլ իրավունք չունեին խիզախ տիկնոջ շարադրած 3 բառից վերջին մեկ բառն էլ պահել, էլ չասած, որ բողոքս մասնակի բավարարելուց հետո էլ սանկցիայի փոխություն չէին «արել» 2 բառերը հանելուց հետո։ Ստացվել էր, որ մասնակի անմեղ եմ, բայց պետք է «սրոկս ամբողձությամբ նստեմ»․․․․


Այս և մնացած գործերով շաբաթներ առաջ դիմել էի նաև ԱԱԾ-ին, որպեսզի իրենց կողմից քննվող գործի շրջանակներում պարզեին, թե ինչպես է եղել, որ ինձ վերաբերող այս և մյուս բոլոր դատական գործերը մակագրվել են նախկին իշխանություններին հարող կարկառուն անձանց ընտանիքի անդամ-դատավորներին։ Մեկը ինքն է, ու պարզվում է, միայն իմ գործը չէ, որտեղ նա կողմնակալ մոտեցում է ցուցաբերել, թեպետ իրեն բացարկ են հայտնել հենց այդ հիմքով։ Թե ինչ կպարզի ԱԱԾ քննությունը, ոչինչ չեմ կարող ասել։ Միայն կասեմ, որ ինքս քննվող գործի շրջանակներում հավելյալ բացատրություններ եմ տվել ու հիմնավոր կասկածներս շարադրել բոլոր դատարաններում քննվող շուրջ 10 գործերով։

Դա ուղղակի այն բանից հետո, երբ պարզվեց, որ այլ գործերով էլ լուրջ կասկածներ կան համակարգի վրա կողմնակի միջամտության մասով, որպեսզի գործերը քննեն «ընտրյալ», «խիզախ» դատավորները։ Իսկ իրականում, մենք սպասում էինք ՀՀ նոր կառավարության ձևավորմանը, որպեսզի նաև ներկայացնեինք այս տիկնոջ դեմ կարգապահական վարույթ հարուցելու մեր դիմումը, որը պատրաստ է, պարզապես շուտով կստանանք նաև դատական ողջ նիստերի ձայնագրության խտասկավառակը դիմումին կից ներկայացնելու համար։



Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր կողմից նույնպես այդ դիմումը ներկայացվելու է ու կրկնում եմ՝ ոչ մեկ չի մարսելու Հայաստանի անունից կայացրած անարդար դատական համակարգի վճիռները։ Ես չեմ թողնելու, որ որևէ մեկը օրը ցերեկով ու բացահայտ սպիտակ թղթի վրա սևով գրի, որ մածունը սև է, ինչը արել է կոնկրետ այս տիկինը։

Այսպիսի «խիզախ» դատավորները չեն մնալու համակարգում՝ որքան երկար էլ տևի իմ պայքարը, ու ով էլ լինի իշխանություն։ Անգամ՝ ՄԻԵԴ դիմելու գնով։ Այո, այդքան ծախսելու եմ, փասատաբան եմ պահելու, բայց խայտառակ վճիռների համար չեմ վճարելու դրանից ավելի քիչը, ու պատասխանատվության դաշտ եմ բերելու անխտիր բոլորին։ Թող բոլոր դատավորներն ականջներին օղ անեն։ Ես ոչ թե հեշտ հանձնվողներից չեմ, այլ ընդհանրապես հանձնվողներից չեմ։

Առաջիկա շաբաթվա մեջ իմ դատական մեկ այլ հայցով առաջին նիստի քննությունն է․ այս մի դեպքում իմ հայցն է Գառնիկ Իսագուլյանի դեմ, ում 8 ամիս է «չեն հայտնաբերում», որ պատշաճ ծանուցեն։ Եթե այս անգամ էլ այդ նիստը չսկսվի պատասխանողի «անհայտնաբերելի» լինելու հիմնավորումով, չի ուշանալու հաջորդ կարգապահական վարույթի դիմումը։ Ու այդպես շարունակ՝ 10 գործերով անխտիր ու բոլոր ատյանների դատավորների համար։ Այժմ իմ ժամանակն այլևս չեմ վատնի Հանրային խորհրդի վրա, ու այն որքան պետք լինի՝ նվիրելու եմ դատաիրավական համակարգը մաքրելուն։

Հայաստանի քաղաքացին վաստակել է արդար դատական իշխանություն ունենալու իրավունքը։ Նոր, մաքուր կենսագրությամբ դատավորներ են պետք երկրին, որպեսզի ոչ մեկ 30 տարի անպատիժ չմնա քննչականներում, դատարաններում տեղավորած ազգականի «խիզախ» որոշումների արդյունքում ու սարսափով չլսենք տարիներ շարունակ երկրի ռեսուրսների անպատիժ թալանի միլիոնների մասին՝ գյուղապետերից մինչև նախագահների մակարդակ․․․
Որովհետև դրանք անպաշտպան, անսաղավարտ, անզրահաբաճկոն թողնված մեր եղբայրների թափված արյան փողն է, որը չպետք է լափված լիներ, եթե երկրում արդարադատություն իրականացվեր ու խիզախ դատավորները կանխած լինեին այդ լվացքը․․․

Сообщение «Այսպիսի «խիզախ» դատավորները չեն մնալու համակարգում…». Ստյոպա Սաֆարյան появились сначала на MediaNews.


от admin

-->