>

Օգոստոսի 6-ից Eurowings-ը կառաջարկի ուղիղ չվերթեր դեպի Հայաստան՝ իր ուղևորների համար առաջին անգամ հնարավորություն ստեղծելով Քյոլնից/Բոնից մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևան: Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Յուրաքանչյուր ուրբաթ օր Airbus A320 օդանավը Հայաստան կմեկնի 14:20-ին և կժամանի 20:40-ին:




Քոչարյանի զոհերը

Հետադարձ թռիչքը կիրականացվի նույն օրը՝ ժամը 21:30-ին, և Քյոլնի/Բոնի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:20-ին: Թռիչքի բոլոր ժամերը ներկայացված են տեղական ժամանակով:





Չվերթերն ընդլայնում են «այցելել ընկերներին և հարազատներին» շրջանակը, որտեղ Lufthansa-ն արդեն բազմաթիվ ուղղություններ է առաջարկում, ինչպես օրինակ՝ դեպի Հունաստան, Խորվաթիա, Ալժիր, Թուրքիա, Լիբանան (Բեյրութ), Հյուսիսային Իրաք (Էրբիլ): Վերջերս՝ հուլիսին, ծրագրին ավելացան նաև թռիչքներ դեպի Վրաստանի Թբիլիսի և Ռուսաստանի Եկատերինբուրգ ու Կրասնոդար քաղաքներ: Eurowings-ը շուկայի այս հատվածի առաջատարն է և աճող պահանջարկի շնորհիվ ավելի է ընդլայնում իր դիրքերը: Արդյունքում, ավելի շատ ճանապարհորդներ են շահում՝ օգտվելով իրենց հայրենի երկրների հետ անմիջական կապերից: Ընդհանուր առմամբ, Eurowings-ի երթուղային ցանցը Եվրոպայում ներառում է ավելի քան 100 ուղղություն:

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և, որպես երկրի ամենամեծ մետրոպոլիս, որն ունի ավելի քան 1 միլիոն բնակիչ, նաև նրա գիտական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն նշել է. «Ուրախ ենք, որ Eurowings-ը մուտք է գործում հայկական շուկա: Շնորհավորում ենք ավիաընկերությանը և մաղթում հաջող գործունեություն ու անվտանգ թռիչքներ: Այսուհետ դեպի Եվրոպա ուղիղ մեկնելու հնարավորություններն ավելի կմեծանան»:


«Մեզ համար Eurowings-ում մեծ հաճույք է առաջին անգամ սպասարկել հայաստանյան շուկան և առաջարկել կանոնավոր թռիչքներ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Քյոլն: Austrian Airlines-ի, Brussels Airlines-ի, հաջորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ի և արդեն Eurowings-ի հետ միասին, որն առաջատար եվրոպական low-cost ավիափոխադրողներից է, մենք ուրախ ենք մեծացնել մեր` Lufthansa խմբի ներկայությունը Երևանում և, հետևաբար, ավելի շատ հնարավորություններ առաջարկել Հայաստանից ճանապարհորդների համար»,- նշել է Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

Չվերթեր կարելի է ամրագրել Eurowings կայքի, հավելվածի կամ տուրիստական գործակալությունների միջոցով՝ սկսած 129,99 եվրոյից: Գները ներկայացված են միակողմանի ուղղության համար:

Համապարփակ պաշտպանական միջոցառումներ ամբողջ ճանապարհորդական ցանցում



Բոլոր չվերթերի դեպքում Eurowings-ի ուղևորներն օգտվում են Lufthansa խմբի առողջապահության և հիգիենայի ոլորտի առաջատար հայեցակարգից: Ավիաընկերությունն իրականացրել է համապարփակ պաշտպանիչ և հիգիենիկ միջոցառումներ իր ամբողջ ճանապարհորդական ցանցում՝ ուղևորներին անվտանգ կերպով իրենց նշանակման վայր հասցնելու և լավագույն աջակցություն ցուցաբերելու համար՝ սկսած ճանապարհորդության պլանավորումից մինչև վերջնակետ հասնելը, ինչպես նաև Գերմանիա վերադառնալու ընթացքում: Eurowings-ի օդանավերում դիմակ կրելը մնում է պարտադիր:

«Eurowings Travel Advisor»-ը տեղեկատվություն է տրամադրում մուտքի պահանջների և պաշտպանական միջոցառումների մասին

Eurowings-ի ճանապարհորդական խորհրդատուն ուղևորներին ամենօրյա պարբերականությամբ տեղեկացնում է Eurowings-ի ուղղությունների բոլոր կարևոր փոփոխությունների մասին, տրամադրում է մուտքի վերաբերյալ բոլոր ընթացիկ կարևոր տեղեկությունները, ինչպես նաև մուտքի սահմանափակումների ընթացիկ կարգավիճակը, արդյո՞ք թեստ պահանջվում է, թե՞ ոչ:

Eurowings-ի մասին

Eurowings-ը Lufthansa խմբի «հանգստի կազմակերպման» ավիաընկերությունն է և, հետևաբար, աշխարհի ամենամեծ ավիացիոն խմբի մի մասը: Eurowings-ը Դյուսելդորֆի, Համբուրգի, Շտուտգարտի և Քյոլն/Բոնի օդանավակայանների շուկայի առաջատարն է և ներկայումս ունի շուրջ 100 ինքնաթիռից բաղկացած շարժակազմ: Eurowings-ը հիմնականում կենտրոնացած է low-cost ապրանքների և ծառայությունների վրա և առաջարկում է ուղիղ չվերթեր Եվրոպայի ներսում: Ամռան թռիչքների ժամանակացույցում ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում ավելի քան 100 ուղղությամբ: Իր լայնածավալ երթուղային ցանցով և շուտով արդեն 10 միջազգային բազաներով` ներառյալ Եվրոպայի թիվ մեկ հանգստի կղզին` Պալմա դե Մայորկան, Eurowings-ը Գերմանիայի ամենամեծ «արձակուրդային» ավիաընկերությունն է: Ներկայումս Eurowings-ն ունի շուրջ 3500 աշխատակից ամբողջ Եվրոպայում:

Сообщение «Eurowings» ավիաընկերությունն առաջին անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան появились сначала на MediaNews.


от admin

-->