>

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս չի պատրաստվում քննարկել դերասան Հովհաննես Ազոյանի՝ կուսակցությանն անդամակցելու դիմումը։


Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը, ՔՊ վարչության նիստը կայանալու է այս շաբաթվա ընթացքում, բայց ֆիքսված օր չկա։







Քոչարյանի զոհերը

Ըստ նրա՝ Ազոյանի հայտը դեռևս չի քննարկվել, և որևէ որոշում չկա, անգամ պարզ չի, թե երբ է քննարկվելու։


«Առաջիկա վարչության նիստում առնվազն օրակարգում նման հարց չկա»,- ասաց Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը նշել էր, որ որոշել է քաղաքականություն մտնել և շատ լուրջ նպատակներ ունի, մասնավորապես՝ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր՝ իր «տեսակով ու ներկայությամբ գունավորելու համար Ազգային ժողովը»:


Աղբյուր՝ 168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->