>

Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։





Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է  անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։





Թուրքական DHA լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել։


Տեղի է ունենում նաև կեղտի և կեղտաջրի արտահոսք դեպի Արարատ լեռան մոտ գտնվող գյուղեր։

Տեսանյութը լուսանկարել է տեղի 40 տարվա  ուղեկցորդ-լեռնագնաց Մուրաթ Շահինը։ Վերջինս նշել է, որ նման երևույթի առաջին անգամ է ականատես լինում։



Նրա խոսքերով՝ այս պահին  գյուղերին վտանգ չի սպառնում, սակայն իրավիճակը կարող է փոխվել։  Շահինը նշել է, որ, եթե այս ջերմաստիճանը պահպանվի, 5-10 տարի հետո Արարատ լեռան վրա ձյունածածկ հատվածներ չեն լինի։

Сообщение Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները սկսել են հալչել появились сначала на MediaNews.


от admin

-->