>

Սոնա. «ԵՍ ՄԻ ՈՏՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԱՊՐՈՒՄ, ՄԻ ՈՏՔՈՎ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ»

Երգչուհու համար այս տարին հոբելյանական է. լրանում է նրա բեմական գործունեության 30-ամյակը: Օրերս էլ նրա ծննդյան տարեդարձն էր: Իր ծննդյան օրը համերգի փորձի վերածելու, «Մեր բակը. 25 տարի անց» ֆիլմում նկարահանվելու, կորոնավիրուսի հետևանքների և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Սոնայի հետ:
— Սիրո՞ւմ եք տարեդարձները մարդաշատ խնջույքներով նշել: Կարծես, տարիները Ձեր ավյունի ու կենսակերպի վրա ազդեցություն չեն գործում:
— Այս տարի, ներկայիս իրավիճակով պայմանավորված, որոշեցի ծննդյանս օրն անցկացնել իմ նվագախմբի երաժիշտների հետ: Նախ` հուլիսի 21-ին կայանալիք համերգիս փորձն արեցինք, հետո` սոցէջիս ուղիղ եթերում երկրպագուներիս համար հանդես եկա մի քանի կատարումներով` որպես ծննդյանս օրվա անակնկալ: Նաև ուղիղ կապով միացա առողջական խնդիրներ ունեցող մի տղայի ծնողների հետ և իմ հետևորդներին խնդրեցի հնարավորության դեպքում օգնել նրանց:





Ճիշտն ասած` սիրում եմ, երբ ծննդյանս օրերը յուրօրինակ են անցնում: Օրինակ` մի քանի տարի առաջ տարեդարձս համերգով նշեցի, Երևան էի հրավիրել «Manolo Gipsy Gitanes» խմբին, որի հետ էլ ելույթ ունեցա: Մեզ միացան նաև «Հայաստանի ձայնը» նախագծի իմ թինից երկու հաղթողները` Մաշա Մնջոյանն ու Ռաիսա Ավանեսյանը: Համերգը Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի տանիքում էր, ու հետաքրքիր է, որ ներքևում մարդիկ էին հավաքվել, լսում ու ծափահարում էին: Շատ հուզիչ էր:
— Յուրաքանչյուր արտիստ էլ երազում է մեծ մենահամերգի մասին: Այդ երազանքի իրականացման ո՞ր փուլում եք:
— Դեռ նախորդ տարի էինք ծրագրել մենահամերգը: Բայց, ինչպես ասում են, մենք նախատեսում ենք, Աստված տնօրինում է: Նախ` hшմшվшրшկը բոլորիս ծրագրերը խшխ տեց, հետո էլ` պшտ երшզմը: Հիմա կրկին նախապատրաստվում ենք` դահլիճ ենք ընտրում, քանի որ ուզում եմ բացօթյա համերգ լինի, բայց դա էլ իր տեխնիկական դժ վшրություններն ունի: Մի խոսքով, հուսով եմ, աշնանը կիրականացնենք: Առավել ևս, որ այս տարի ստեղծագործական գործունեությանս 30-ամյակն է:





— Վերջերս տեղի ունեցան «Մեր բակը. 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները: Ձեզ կրկին կտեսնե՞նք այնտեղ:
— Այո, բայց միայն մի նոստալգիկ տեսարանում, թեև շատերն էին սպասում, որ ես ու Մկոն վերջապես իրար կհասկանանք (ծիծաղում է)… Ճիշտն ասած` մտածում էի, որ 25 տարի անց էլ ինչ-որ երկխոսություն կունենանք, սակայն ընդամենը հերոսուհիս տարիներ անց գալիս է այդ բակ, նույն բնակարանի պատուհանից նայում է ու հիշողությունների գիրկն ընկնում… Ես առաջարկեցի մեր` «Ну говори же, Мко»-ն թևավոր դարձած արտահայտությունն ինչ-որ շարունակություն ունենա, բայց չեղավ: Դե, որոշողը «Շարմ» ընկերությունն էր…
— Ապրում եք Մոսկվայում, բայց բավական հաճախ եք Հայաստան գալիս. ինքնաթիռներից չե՞ք հոգնել:
— Հայաստան գալու համար երբեք չեմ hnգնի: Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ ապրի, շատ կապված է լինում իր հողուջրին: Միշտ զգացել եմ, որ միայն այստեղ եմ լիցքավորվում, էներգիա ստանում` իմ պապական տանը, կապ չունի` մի օր կմնամ, թե մի ամիս: Հենց որ դրա կարիքը զգում եմ, նստում եմ ինքնաթիռ ու գալիս եմ…


— Բա hшմшվшրш՞կը, թե՞ Սոնայի համար բոլոր խnչ ընդnտները hшղթшhшրելի են և шնhնшրին nչինչ չկա:
— Ոչ (ժպտում է), Սոնան էլ սովորական մարդ է, ունի ծնողներ, ովքեր արդեն տարիքն առած են, ուստի շատ զգnւյշ եմ, քանի որ шնhшնգuտшնում եմ նրանց համար: Առհասարակ ամեն անգամ ինչ-որ տեղ գնալիս կամ ինչ-որ մեկի հետ շփվելիս դիմացինիս մասին եմ մտածում: Բայց այս անգամ երբ եկա Հայաստան, նկատեցի, որ հանրային վայրերում միայն ես եմ դիմակ կրում: Ի դեպ, վերջերս դիմակով, ակնոցով ու գլխարկով փողոցում ինչ-որ բան էի գնում ու երբ վաճառողուհուց գին հարցրեցի, նա թե` «էդ որ գլխարկը, ակնոցն ու դիմակը դրել ես, գիտես ձայնիցդ չեմ ճանաչելո՞ւ»… Իրականում մի քիչ մրuшծ էի, վш խենում էի` հանկարծ ինչ-որ մեկին չվшրшկեմ: Ցшվnք, շատերի մեջ այդ պատասխանատվությունը բшցшկшյում է:

— Իրոք, Ձեր ձայնն ու արտաքինը բավական առինքնող են: Ի դեպ, վերջերս նկատելիորեն նիհարել եք. արդյունավետ սննդակարգի արդյո՞ւնքն է:
— Հետաքրքիր է, որ ժամանակին, երբ hшմшվшրшկը սկսվել էր, և բոլորս փшկվել էինք տներում, ես բջջայինի տեսախցիկի առջև ճաշատեսակներ էի պատրաստում ու բաղադրատոմսերը տեղադրում իմ ինստագրամյան էջում: Մեր մեջ ասած` սիրում եմ խոհարարությունը ու երազում եմ համապատասխան հեղինակային ծրագիր ունենալ, որը կուղեկցվի իմ երգերով: Հետո էլ սկսեցի դիետիկ ուտեստների բադադրատոմսեր տեղադրել, որը դшդшրեցրել էի Նոր տարվա շրջանում: Արդեն 5 ամիս է վերականգնել եմ իմ սննդակարգը, ու բոլորը զարմանում են` ախր, շարունակ պատրաստում ես, դու էլ ուտում ես, ու այդպես նիհարե՞լ ես… Այո, որովհետև, ինչպես ասացի, փոխել եմ սննդակարգս:



— Միշտ տարբերվել եք նաև Ձեր վարսերի յուրահատուկ գույնով: Դա բնածի՞ն է:
— Իրականում ես ծնվել եմ շատ սպիտակ մաշկով, պեպենոտ ու շիկակարմիր մազերով: Մայրս ասում է` այնքան սպիտակ էիր, որ մաշկդ գրեթե թափանցում էր: Միշտ փորձել եմ քողարկել պեպեններս, բայց ձեռքերս ինձ մատնում էին: Մի անգամ երգչուհի Իրինա Պոնարովսկայան ինձ ասաց` չարժե դրա համար шմшչել, քանի որ դա նշանակում է, որ դու արևային մարդ ես: Ինչ վերաբերում է մազերիս, ապա մանկությանս տարիներին սովորություն կար երեխաներին քшչшլшցնել, ասում էին` դրանից հետո ավելի լավ մազեր կաճեն: Այդպես, մայրս ինձ մի քանի անգամ քшչшլшցրել է, ու արդյունքում մազերիս գույնը փոխվեց:

Հետագայում պարբերաբար մազերիս գույնի փնտրտուքների մեջ էի, ու մի անգամ ոճաբան Սերժ Հարությունյանը, որի հետ 2002 թվականից համագործակցում եմ, առաջարկեց վերադառնալ մազերիս բնատուր գույնին: Ասաց` արի փորձենք պեպեններիդ հետ համահունչ «ռիժի» գույնը: Ինձ շատ դուր եկավ ու որոշեցի այդպես էլ թողնել: Թեպետ, մի քանի անգամ դրա այլ երանգներն եմ փորձել, բայց հասկացել եմ, որ սառը գույներն իմը չեն: Բացի այդ, շիկակարմիր գույնը համահունչ է իմ խառնվածքին, քանի որ այդ գույնի մեջ ինձ բնորոշ կրш կ կա:

— Ի դեպ, այսքան ժամանակ Ձեր անձնական կյանքը երբեք չեք հանրայնացրել, մինչդեռ, ենթադրում եմ, Ձեր երկրպագուներն անհամբեր են` բա 40-ն անց է, անձնական կյանքում բարեփոխումներ չե՞ն սպասվում:
— Անձնականն իմ դեպքում փակ թեմա է, չեմ սիրում այդ մասին խոսել: «Անձնական» բառն արդեն ասում է, որ դա միայն քոնն է: Բայց և նորություն էլ չկա… Եթե ինչ-որ բան լինի, բոլորն էլ կիմանան:
— Մտադիր չե՞ք հաստատվել Հայաստանում, թե՞ ներկայիս շոու բիզնեսի վիճակը Ձեզ էլ չի գոհացնում:
— Գիտեք, ես մի ոտքով Երևանում եմ ապրում, մի ոտքով` Մոսկվայում: Երկու տեղն էլ տուն ունեմ: Բայց, ինձ թվում է, ոչ մի տեղ մշտապես չեմ կարողանա մնալ: Անկեղծ` մեկ-մեկ ինքս էլ եմ մտածում մնալ Հայաստանում, բայց հետո ասում եմ` եթե ցանկության դեպքում 2,5 ժամում կարող եմ հայտնվել Երևանում, խնդիրը ո՞րն է…

Զրուցեց Լիլիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հարցազրույցը՝ TV MALL-ի

Сообщение «Վերջերս դիմակով, ակնոցով ու գլխարկով փողոցում ինչ-որ բան էի գնում ու երբ վաճառողուհուց գին հարցրեցի, նա թե… ». երգչուհի Սոնան՝ մանկության, ծնողների, նիհարելու և անձնական կյանքի մասին появились сначала на Интересные Истории.


от admin

-->