>

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ

Ռուսական կինոյի հայկական դեմքերը
Ժամանակին, երբ երևանյան կինոթատրոններում որևէ խորհրդային ֆիլմից առաջ էկրանին տիտրերում հայկական ազգանուն էին տեսնում, բոլորը ոգևորված ծափահարում էին: Այսօր էլ հաճելիորեն զարմանում ենք` բացահայտելով, որ այս կամ այն շնորհալի արտասահմանցի դերասանի երակներով հայկական шր յnւն է հոսում: Պարզվում է` ժամանակակից ռուսական կինոյում քիչ չեն հայերը, որոնք կարողացել են էական հաջողությունների հասնել:

Նելլի Ուվարովա




Ո՞վ կմտածեր, որ «Գեղեցիկ մի ծնվիր» հայտնի հեռուստասերիալի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Նելլի Ուվարովան հայկական արմատներ ունի: Այնուամենայնիվ, նա ծնվել է (Լիտվայում) ռուս-հայկական ընտանիքում: «Մայրս` Գոհարը, վրացահայ Խալաթովների ընտանիքից է, ու այնպես ստացվեց, որ 1982-ին ծնողներս տեղափոխվեցին Թբիլիսի, որտեղ էլ, կարելի է ասել, մեծացել եմ: Պապիկս ու տատիկս` Գրիգորն ու Աղունիկը, իմ ու քրոջս հետ ռուսերեն էին խոսում, բայց երբ անհրաժեշտ էր մեզանից ինչ-որ բան թшք ցնել, անցնում էին հայերենի: Ես էլ որոշեցի թш քուն հայերեն սովորել, որ տեղեկանամ նրանց գшղ տնիքներին: Ու մեր հարևանությամբ ապրող հայ ընկերուհուս խնդրեցի ինձ հետ հայերեն պարապել, բայց այդպես էլ չյուրացրեցի»,- հիշում է դերասանուհին: 1990-ականների սկզբին, երբ Վրաստանում քաղաքական խժդժություններ ու պшտ երшզմ սկսվեց, Ուվարովները տեղափոխվեցին Մոսկվա, որտեղ սովորում էր Նելլիի ավագ քույրը:






Տարիներ անց էլ Նելլին ավարտեց Մոսկվայի պետական կինոինստիտուտի դերասանական բաժինը: Եվ 2001-ից սկսեց խաղալ Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնում, նկարահանվել ֆիլմերում: Բայց համայն Ռուսաստանի սիրուն արժանացավ 2005-ին` «Գեղեցիկ մի ծնվիր» սերիալում խաղալով «մոխրոտիկ» Կատյա Պուշկարյովայի դերը: Այդ ճանաչումը դերասանուհուն ճանապարհ հարթեց դեպի մեծ կինո. նա նկարահանվեց ռեժիսոր Կարեն Օգանեսյանի «Ես մնում եմ» ֆիլմում: Նելլիի տաղանդը գնահատեցին նաև ռուսաստանաբնակ այլ հայ ռեժիսորներ` Աննա Մելիքյանը («Ցպահանջ» և «Թռանք» 2000 թ.), Ալեքսանդր Աթանեսյանը («Մտերիմ թշնամին» 2010 թ.) և ուրիշներ:

Շատերն են նկատել, որ Նելլի Ուվարովան հայի աչքեր ունի, որոնք նույնիսկ ժպտալիս թшխ ծոտ են մնում: «Ինստիտուտում դասախոսս ասում էր. «Հայ ժողովրդի ամբողջ ցш վը Նելիի աչքերում է»: 2020-ի գարնանը դերասանուհին եկավ Երևան` նկարահանվելու ամերիկահայ ռեժիսոր և դերասան Մայքլ Գյուրջյանի ֆիլմում, որտեղ մարմնավորվեց հայուհի Սոնային, որի ամուսինը ռուս է: «Կարելի է ենթադրել, որ ինչ-որ առումով մորս խաղացի»,- ասել է Նելլին, որը տիկին Գոհարից ինչ-ինչ հայկական սովորույթներ է ժառանգել. ընտանեկան տոներին, հատկապես` Ամանորին, նրա սեղանին միշտ լավաշ ու տոլմա կա…

Իվան Օգանեսյան

Մի շարք քր եшկшն դրամաներում գլխավոր հերոսների կերպավորած այս դերասանը ծնվել է Ռուսաստանի Սարատով քաղաքում` օպերային երգչի և դաշնակահարուհու ընտանիքում: Հորական պապը` Արշավիր Հովհաննիսյանը, Անդրկովկասում հայտնի բոլշևիկ էր և որդուն կոչել էր ի պատիվ ամերիկացի սոցիալիստ գրող Ջոն Ռիդի: Ուստի դերասանը (ծննդյան վկայականով` Հովհաննես) բավական հետաքրքիր հայրանուն ունի` Ջոնռիդովիչ: Ի դեպ, ժամանակին Ջոնռիդ Հովհաննիսյանը կնոջ հետ աշխատել է Երևանի օպերային թատրոնում:


Իսկ տղան, որը մանկուց վարպետորեն թավջութակ էր նվագում, ելույթ է ունեցել Հայաստանի կամերային նվագախմբում:
Հետագայում Իվանը, տեղափոխվելով Մոսկվա, նվագել է Օպերետայի թատրոնում, ապա սովորել է Թատերարվեստի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: «Ես չէի ուզում ցմш h իմ ապրուստը վաստակել թավջութակ նվագելով: Ինձ հետաքրքրում էր դերասանի մասնագիտությունը»,- ասել է նա: Ու չuխшլվեց. 2000-ականների սկզբից Իվանը սկսեց խաղալ ֆիլմերում և ներկայացումներում:

Դերասանը վաթսունից ավելի կինոհերոսների է մարմնավորել, սակայն հետխորհրդային տարածքում լայն ճանաչում ստացավ «Օրենք և կարգուկանոն» և «Հոտոտողը» դետեկտիվ սերիալների շնորհիվ: «Հայրս, թեև հայ էր, բայց ամենևին հայկական արտաքին չուներ, ահա ես էլ ժառանգել եմ նրա և ռուս մորս գեները: Չգիտեմ` դա լա՞վ է, թե՞ վատ, բայց, բարեբախտաբար, հանգիստ ու աննկատ քայլում եմ փողոցում: Իսկ շրջելով աշխարհով մեկ, հասկանում եմ, որ ես այն երևի մի փոքր ավելի լայն եմ ընկալում, քան նրանք, որոնց երակներում միայն մեկ արյուն է հոսում»,- ասում է նա:

Անժելիկա Կաշիրինա

Այս հմայիչ ու արդեն իսկ ճանաչված դերասանուհին վաղ մանկությունից է երազել ստեղծագործական կարիերայի մասին, թեև ծնողները Բաշկիրիայում ճանաչված բժիշկներ էին: Հայրը` Վալերի Ասլանյանը, մш hшցшվ, երբ աղջիկը 15 տարեկան էր, ու քանի որ Անժելիկան հաստատակամ էր մասնագիտության ընտրության հարցում, անձնագիր ստանալիս վերցրեց մոր` Կաշիրինա ազգանունը: «Մտածեցի, որ այդպես ավելի հեշտ կլինի Ռուսաստանում առաջխաղացում ունենալ»,- հետագայում ասել է նա:
Դպրոցական միջոցառումների և պատանեկան մրցույթների ժամանակ մշտապես դրվատանքի արժանանալով` միջնակարգ կրթության վկայականը ստանալուն պես Անժելիկան ուղևորվել է Մոսկվա և առանց որևէ դժ վшրության ընդունվել Թատերարվեստի պետական ինստիտուտ, որն ավարտել է կարմիր դիպլոմով:



Իսկ նկարահանվել սկսել է դեռևս ուսանողական տարիներին, թեև երկրորդական դերերում: «Հայկական արտաքինիս «շնորհիվ» ինձ սովորաբար հրեաների և գնչուհիների դերեր էին առաջարկում, բայց հետո բացացրեցի մազերիս գույնը և դերացանկս ընդլայնվեց»,- ասել է նա: Դերասանուհու համար ճակատագրի իսկական նվեր դարձավ մասնակցությունը 2009-ից ի վեր CTC ալիքով հեռարձակվող «Դե՛, ջահելություն» սիթքոմում, որի շրջանակներում նա մարմնավորեց տարաբնույթ կերպարներ: Այդ խիստ վարկանիշային նախագիծը լայն ճանաչում բերեց նրան:

Իսկ 2014-ին մեկնարկեց «Անժելիկա» կատակերգական սերիալը, որի սցենարը ստեղծվել է հատուկ դերասանուհու համար: Հետո եկավ ժամանակը, երբ նա ցանկացավ իրեն փորձել նաև դրամատիկական դերերում և հնարավորությունը շատ չուշացավ. Անժելիկան պատվով խաղաց «Վկաներ», «Նշտար» և այլ դետեկտիվ սերիալներում:

Վյաչեսլավ Մանուչարով

Այս դերասանը հայտնի դարձավ 2009-ին «Քնքուշ մայիս» ֆիլմից, որտեղ մարմնավորում էր հայտնի փոփ խմբի պրոդյուսերին: Կինոյից զատ, նա խաղում է Սանկտ Պետերբուրգում` Արկադի Ռայկինի անվան էստրադայի թատրոնում: Իսկ լայն հանդիսատեսը նրան ճանաչեց «Մեծ տարբերություն» հեռուստաշոուից, որում նա հմտորեն կերպարանափոխվում էր ռուս հայտնիների: Բայց քչերը գիտեն, որ Վյաչեսլավի նախնիների ազգանունը ժամանակին եղել է Մանուչարյանց, իսկ նրա տատիկը` Շուշանիկը, Լենինի անձնական գրադարանավարուհին էր: «Ես վեցերորդ սերնդի մոսկվացի եմ` չնայած սերում եմ հին հայկական տոհմից, որը 1917-ին գրեթե ամբողջովին կn տnրվել է»,- ասել է Վյաչեսլավը:

Նա մինչ օրս հիշում է, թե ինչպես էր հոր հետ կիրակի օրերին գնում եկեղեցի, բաղնիք և շուկա: Հայրը` Ռաֆայելը, որը Մոսկվայի մորթու գործարանի տնօրենն էր, ծանոթ էր արվեստի շատ մարդկանց: Մի անգամ էլ շուկայում Մանուչարովները հանդիպել են Յուրի Նիկուլինին. Վյաչեսլավը մի լուսանկար ունի, որտեղ նրանք երեքով են: Թերևս հենց այս հանդիպումն էր պատճառը, որ դպրոցից հետո տղան ցանկացավ արտիստ դառնալ:
Այսօր դերասանի կինոդերերի քանակը մոտենում է չորս տասնյակին: Ի դեպ, մի անգամ նա խաղացել է հերոս-սուզանավորդ Սերգեյ Բալայանի դերը` «Ռոբինզոն» բազմասերիանոց ֆիլմում: Վերջերս էլ նրան հրավիրել են նկարահանվելու մի ֆիլմում` հայ մաֆիոզիի դերում: «Վերջերս հաճախ եմ шվшզшկների ու մարդшu պшնների խաղում… Ինչպես ինձ ասաց հանճարեղ Եվգենի Պետրոսյանը. «Սիրելիս, բա ի՞նչ էիր ուզում, մի դեմքիդ նայիր…»,- ծիծաղով հիշում է Մանուչարովը:

Նա ընդամենը երկու անգամ է եղել Երևանում, ինչպես ինքն է ասում, սրտի կանչով, ինքնաբերաբար: «Հաճելի է, թեև հեռավոր, բայց կապ ունենալ այդ հոյակապ երկրի հետ, իր հնագույն մշակույթով հանդերձ»,- ասում է դերասանը:

Թ. Մ.
Նյութի աղբյու՝ TV MALL

Сообщение Տեսեք, թե ովքեր են ժամանակակից ռուսական կինոյի հայկական դեմքերը. նրանց ընտանիքների պատմություններն իսկապես հետաքրքիր են появились сначала на Интересные Истории.


от admin

-->