>


Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքում սկսել են պայթուցիկներից մաքրման և ականազերծման աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։








Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ ամեն օր չպայթած զինամթերքի, արկերի, հրթիռների որոնման աշխատանքներ են իրականացնում։


«Այսօր շուրջ 2 հա տարածք է մաքրվել։ Նախատեսվում է մաքրել 15 հա տարածք»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։



Վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահներն ավարտել են 32 հա տարածքի մաքրումը չպայթած զինամթերքից։

Сообщение Ռուս խաղաղապահներն Արցախի շփման գծում մեկ օրում 2 հա գյուղատնտեսական տարածք են մաքրել չպայթած զինամթերքից появились сначала на MediaNews.


от admin

-->