>

«Իմ պնդումները, թե Բերձորը չի տրվելու Ադրբեջանին, և այնտեղ պետք է հայեր ապրեն, հաստատվում է»․ Ն․ Հոխիկյան


Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն իր համար կառուցում է Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ․ ադրբեջանական զինվորական ավտոշարասյուները շուտով այլևս չեն անցնի Բերձորի միջով․
Ադրբեջանցիները իրենց հսկողության տակ անցած տարածքներ կմեկնեն Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ղեկավար ներկայացուցիչ Իդայաթ Ռուստամովը։









Պաշտոնյայի խոսքով՝ Արցախի Քաշաթաղի բնակավայրեր իրենք այժմ մեկնում են Բերձոր քաղաքի միջով, որը վերահսկում են ռուս խաղաղապահները, ուստի Ադրբեջանը կառուցում է նոր՝ այլընտրանքային ճանապարհ, որը շրջանցելու է Բերձորը և կձգվի մոտ 80կմ։
Ի՞նչ հասկանալ Ադրբեջանի այս քայլից․
Ավելի պարզ, սա նշանակում է, որ ամիսներ շարունակ իմ պնդումները, թե Բերձորը չի տրվելու Ադրբեջանին, և այնտեղ պետք է հայեր ապրեն, հաստատվում է։ Ադրբեջանի զինվորական ավտոշարասյուները շուտով այլևս չեն անցնի Բերձորի միջով, հետևաբար բերձորցիները նոր մտավախություններ չպետք է ունենան»։



Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Сообщение «Իմ պնդումները, թե Բերձորը չի տրվելու Ադրբեջանին, և այնտեղ պետք է հայեր ապրեն, հաստատվում է»․ Ն․ Հոխիկյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->