>

Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` Մակեդոնիայի դեմ խաղին ընդառաջ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը կոչով դիմեց հանրությանը։


«Դիմում եմ հայ հանրությանը, ֆուտբոլասերներին և ուզում եմ խնդրել, որ լցվեն համբերությամբ և վստահեն մեզ և առաջիկայում կտեսնեք գործուն քայլեր, որոնք կարճ ժամանակ հետո՝ 4-5 տարուց, արդյունք կբերեն։







Քոչարյանի զոհերը

Կունենանք արդյունք, որը կերևա։ Դիմում եմ ֆուտբոլասեր հանրությանը։ Շատ զգայուն թեմա է ֆուտբոլը:


Մեր ազգը ցանկացած պարտությունը շատ ծանր է տանում, մենք էլ:

Երկրպագուներին կոչ եմ անում երկրպագել մեր հավաքականին, աջակցել։


Պետք է դուխ տաք և դուխով երկրպագեք և հավատանք, որ մեր տղաները կկարողանան հավաքվել և արդյունք ցույց տալ»,- Վանեցյանի խոսքերն է փոխանցում MAMUL.amի թղթակիցը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->