>

Պատերազմի օրերին ընկույզ վաճառող հետախույզ փոքրիկ Վահեն վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Շենգավիթ» ԲԿ-ից:




Քոչարյանի զոհերը

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հիշու՞մ եք պատերազմի օրերին ընկույզ վաճառող Վահեին, ով վաճառքից գոյացած գումարը փոխանցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զինվորների համար:





Օրերս 7 ամյա Վահե Հովհաննիսյանը, շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը:


Վահեն արդեն իրեն հրաշալի է զգում:

Վահեի հետ զրույցում պարզեցինք, որ շուտով եղբայր է ունենալու, անունը ինքն է որոշել՝ Մոնթե: Անհամբեր սպասում է եղբոր ծննդին:



Մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել է՝ հետախույզ է դառնալու:

Շնորհակալ ենք Վահեի ծնողներին նման հրաշալի, հայրենասեր որդի դաստիարակելու համար , իսկ Վահեին մաղթում ենք առողջ, խաղաղ ու երջանիկ մանկություն:

Сообщение Պատերազմի օրերին ընկույզ վաճառող փոքրիկ Վահեն վիրահատվել է появились сначала на MediaNews.


от admin

-->