>


Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում մեկնաբանել է մասնակցությունը Խաղերին, հայտնում է news.am-ը։








«Ոսկե մեդալի հետեւից էի գնացել։ Լավ մարզավիճակում էի, լավ պատրաստվել էի։ Տոկիոյի մրցագորգում մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կոռումպացված ֆեդերացիա է․ մեդալները չեն նվաճում, մեդալները բաժանում են։ Այս երկիրը մեդալ չունի՝ մեդալ տանք, այն երկիրը ոսկե մեդալ չունի՝ ոսկի տանք։ Մեզնից երկու մեդալ գողացան։ Կարեն Ասլանյանի եւ Կարապետ Չալյանի գոտեմարտերը տեսել եք։


Ռուսաստանի վերաբերյալ ասածս պետք չէ քաղաքականացնել։ Հունահռոմեական ըմբշամարտում կան Ռուսաստանից մարզիկներ, որոնց միշտ մրցավարները օգնում են։ Այդ դա եմ ես ուզեցել ասել։ Ոչ ոք իրեն թող անհասկացողի տեղ չդնի եւ ուրիշ բան չփնտրեն։



Հաջորդ Խաղերի մասին հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Հիմա կհանգստանամ, հետո կորոշեմ, թե ինչ եմ անելու»,- ասել է Արթուր Ալեքսանյանը։

Сообщение «Կան Ռուսաստանից մարզիկներ, որոնց միշտ մրցավարները օգնում են…»․ Արթուր Ալեքսանյան появились сначала на MediaNews.


от admin

-->