>


Արծրուն Հովհաննիսյանն 2020 թվականի մարտ ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) պետ։ 2020 թվականի հուլիս ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ։


2010 — 2012 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան։ 2013 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա պատմության ինստիտուտի հայցորդ է։








2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում։


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու տարինեին մշակել է ինքնաձիգ զենք, որը ներկայումս դրված է նշյալ համալսարանի թանգարանում։



Сообщение Սեպտեմբերյան պատերազմ․ Արծրուն Հովհաննիսյանը բացառիկ մանրամասներ է պատմում պատերազմից появились сначала на MediaNews.


от admin

-->