>


Էջմիածնի մարզադպրոցի սանը քաղաքացու անձնագիրը գտել է Քասախ գետի հունից: Այնտեղ էին գնացել շրջակա միջավայրի նախարարության հետ ցամաքած գետի հունը մաքրելու: Ավտոմեքենայի թափք, զուգարանակոնք, սատկած կենդանիներ ու էլ ինչ ասես չեն հանել ցամաքած Քասախի հունից:








Աղտոտված Քասախի հունը տեսնելուց հետո շրջակա միջավայրի նախարարի տեղակալը եզրակացնում է՝ գետի հունն ու շրջակա տարածքները տարիներ շարունակ չեն մաքրվել: Արմավիրի տարածքով Քասախը հոսում է վեց բնակավայրերով, սկիզբ է առնում Արագածոտնի մարզից:


Չի բացառվում, որ արագիլների աղտոտվածության պատճառը աղտոտված գետերն են, ասում է նախարարի տեղակալը, դրանց պատճառները նախարարությունը դեռ ուսումնասիրում է:



Сообщение Գետերի աղբավայրի վերածված հատվածներում տեսախցիկներ կտեղադրվեն появились сначала на MediaNews.


от admin

-->