>

Թեյագործ Ռիտա Մարտիրոսյանը 2019թ. կառավարության խրախուսական մրցանակից հետո Գեղարդում չրի արտադրություն է հիմնել, նոր պրոդուկտ հեղինակել։





Անուշաբույր թեյեր ու չրեր պատրաստելուց բացի ընտանիքը նաև գաստրոտուրիզմի զարգացման պլաններ ունի. մտադիր են զբոսաշրջիկների հյուրընկակել, հիացնել մեր խոհանոցով և տեսարժան վայրերով։





Ռիթի ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին:


Թեյերն իրենց մեջ ներառում են Հայաստանի բարձրադիր լեռներից հավաքված բույսեր, որոնք անկրկնելի համ և հաճելի բույր ունենալու հետ մեկտեղ օժտված են մի շարք առողջական խնդիրների բարելավման հատկություններով:

Մեր ընկերության մասնագետների կողմից վերապատրաստած խմբերը յուրաքանչյուր վայրի բույսի հավաքն իրականացնում են օրվա կոնկրետ ժամերին, որն էլ ավելի է բարձրացնում բույսի օգտակար հատկությունները, իսկ անտառներից, սարերից և բարձրադիր լեռներից հավաքված հումքի որակը պայմանավորված է Վայոց Ձորի, Սյունիքի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բարենպաստ կլիմայական պայմաններով:



Թեյերի արտադրամասը գտնվում է Գեղարդգյուղում: Այն հագեցած է ժամանակակից տեխնիկական և սանիտարահիգիենիկ բոլոր անհրաժեշտ պայմաններով և համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Այստեղ հումքի վերամշակումն իրականացվում է բնական եղանակով, առանց քիմիական միջամտության: Մեր կատարած աշխատանքների իրական գնահատականը տարիների ընթացքում սպառողի կողմից վստահության ձեռքբերումն է:

Сообщение Թեյագործ Ռիտա Մարտիրոսյանը կառավարության խրախուսական մրցանակից հետո նոր արտադրություն է հիմնել появились сначала на MediaNews.


от admin

-->