>


Երբ Զաքը նոր էր ծնվել, սովորական երեխա էր։ Ծնողներն այնքան ուրախ էին որդու ծնվելու կապակցությամբ։ Սակայն տղայի մեծանալուն զուգահեռ ավելի պարզ էր դառնում, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ։ Զաքի քաշը կտրուկ ավելանում էր։ 1,5 տարեկան հասակում երեխան կշռում էր մոտ 30 կիլոգրամ։ Բժիշկները փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հետ, բայց չէին կարողանում հայտնաբերել խանգարումներ։





Չնայած բազմաթիվ հետազոտություններին, 4 տարեկան Զաքի քաշը կազմում էր 60 կիլոգրամ, իսկ հասակը՝ 120 սմ։ Այդ շրջանում տղայի մայրիկը ակտիվ այցելում էր տարբեր շոուներ, և դրա շնորհիվ որդին ԱՄՆ-ում մեծ ճանաչում ձեռքբերեց։ Նրան կոչեցին «Հսկա Զաք» ։ Իսկ շուտով տղային նոր ախտորոշում տվեցին՝ Սիմփսոն-Գոլաբի-Բեմելի համախտանիշ։









Բժիշկները նշում էին, որ տղան առողջական խնդիրներ կունենա և նրա կյանքը սահմանափակումներով լի կլինի։ Բայց Զաքը մեծանում էր բավականին կենսուրախ և դրական։ Չնայած ախտորոշմանը՝ նա սովորական կյանք էր վարում։



Ավագ դպրոցում սովորելիս Զաքը կշռում էր 180 կիլոգրամ։

Այժմ ԶԼՄ-ները այլևս չեն հետաքրքրվում նրանով, քանի որ Զաքն ապրում է միլիոնավոր ամերիկացիների պես։ Նա երջանիկ է, ունի ընկերուհի, սիրելի աշխատանք։ Իսկ մարմնի խոշոր չափերն ԱՄՆ-ում հազվադեպ երևույթ չէ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->