>

Քուրդ զինյшլները հաստատեցին․ Կտրուկ անցում հաջորդ քայլին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ միտումնավոր կերպով այրել է թուրքական անտառները։

Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։




Քոչարյանի զոհերը

Տեսանյութում ՔԲԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ շարունակելու են իրենց գործողությունները, որոնց շրջանակներում կայրեն նաև աշխատավայրերը, մեքենաները և այլն։ ,





ՔԲԿ ներկայացուցիչը նշել է, որ բոլոր պետք է իմանան, որ իրենք դեռևս ճանապարհի սկզբում են և նմանատիպ գործողությունները շարունակական են լինելու։

Քրդական կազմակերպության ներկայացուցիչը մասնավորապես ասել է.

«Բոլորը պետք է իմանան, որ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը ֆաշիստական պայքար են մղում մեր դեմ և մենք վրեժխնդիր կլինենք նրանցից։


Մենք խոստանում են մեր ժողովրդին և նախատակներին, որ կշարունակենք առանց ընդհատումների վրեժ լուծել՝ մեր ինքնապաշտպանական գործողությունների համար»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է PERSONA-ն, Թուրքիայում քրդական «Կրակի երեխաներ» կազմակերպությունը,

որը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումն է,ստանձնել է այդ երկրի տարածքում օրեր շարունակ տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է յուրաքանչյուր բնակչի հաշվով 3 ծառ տնկել՝ հրդեհներից ավերված տարածքների վերականգնման համար։ Այս մասին հայտնում է Haberler պորտալը։ Ընդհանուր առմամբ՝ կտնկվի 252 մլն ծառ։



Էրդողանը խոստացել է, որ այրված տարածքներում շինարարական աշխատանքների իրականցման ոչ մի թույլտվություն չի տրվի։

Իշխանությունների տվյալներով՝ 208 հրդեհներից, որոնք բռնկվել են 44 նահանգներում՝ սկսած հուլիսի վերջից, 196 օջախներ տեղայնացվել են։

Հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ աղետի զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորվել է 864 մարդ։

Թուրքիայում հրկիզումների կասկածանքով արդեն 6 մարդ է ձերբակալվել։

Երկրի հարավում շարունակվում են 12 անտառային հրդեհների շիջման աշխատանքները։ Դրանցից 9-ը գտնվում են առողջարանային Անթալիա և Մուղլա նահանգներում։

Сообщение Քուրդ զինյшլները հաստատեցին․ Կտրուկ անցում հաջորդ քայլին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->