>

Դպրոցի տնօրենի տնից խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր են տարել։


Վանաձորում թալանել են նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի՝ դպրոցի տնօրեն աշխատող քրոջ բնակարանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։







Քոչարյանի զոհերը

Ըստ կայքի` քրգործը հարուցվել է հոկտեմբերի 5-ին, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 3.11 շենքի բնակիչ, 60-ամյա Տիգրան Պապանյանի դիմումով:

Պապանյանը Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 16:30-ից մինչև 20:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դուռը կոտրելու միջոցով մտել են բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր: Գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ:


Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասել են, որ գողը կամ գողերը տունը թալանելուց հետո դռան վրա գրություն են թողել. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ: Իսկ մենք գնում ենք դբա լավը»։ Ոստիկանների ու քննիչների գալուց առաջ բնակարանատերերն այդ գրությունը վերացրել են:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով` Սամվել Դարբինյանի քույրը՝ Սուսաննա Դարբինյանը, Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրենն է, իսկ նրա ամուսինը՝ Վանաձորի քաղաքապետարանի նախկին ճարտարապետը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->