>


Ոստիկանության Կոտայքի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցում մարդ է մահացել:








Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 21-րդ թաղամասի տներից մեկում հայտնաբերել են 48-ամյա տղամարդու դին՝ ծակած-կտրած վերքերով:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն սպանել էր նրա 16-ամյա որդին։ Պատանին հայտնաբերվել է Երևանի Մոսկովյան փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և հորը սպանելու կասկածանքով ձերբակալվել:



Ոստիկանությունը ձեռնարկվումէ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Сообщение 48-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 16- ամյա որդին появились сначала на MediaNews.


от admin

-->