>

Ես մայր եմ, ունեմ երկու երեխա և այս ամենը հասցնեմ 24 ժամվա ընթացքում․ ․

Ես մայր եմ։

Ես ունեմ երկու երեխա։




Քոչարյանի զոհերը

Ես գնացի բժշկի, որովհետև հիշողության ու կենտրոնացման հետ խնդիրներ ունեմ։ Բժիշկն ասաց, որ ես պետք է քնեմ օրը 8 ժամ։





Ես մեջքի ցավեր ունեմ։ Նյարդաբանն ասաց, որ պետք է լողով և փիլաթեսով զբաղվեմ շաբաթը 2-3 անգամ։

Մեծ տղայիս ուսուցիչն ասաց, որ երեխան պետք է լինի հսկողության տակ, երբ տնայիններն է անում։

Փոքրս «ասում» է, որ երեխայի համար պետք է ամեն օր պատրաստել թարմ սնունդ հիպոալերգեն նյութերով, իսկ ամուսինս ու մեծ տղաս ասում են, որ պատրաստ չեն ուտել շիլա և պյուրե, այնպես որ ես պետք է նրանց համար այլ բան պարաստեմ։


Կրթության և ծնողավարման մասնագետներն ասում են, որ երեխայի հետ պետք է օրական զբաղվել նվազագույնը 30 րոպե՝ նրա ներդաշնակ զարգացման համար։

Մանկաբույժն ասում է, որ երեխան պետք է ամեն օր մեկ ժամ անցկացնի մաքուր օդին, որպեսզի նրա ուղեղն ստանա բավարար քանակի թթվածին։

Զույգերի հոգեթերապևտներն ասում են, որ զույգը պետք է երբեմն գնա ռոմանտիկ հանդիպումների կամ ուղղակի միասին ժամանակ անցկացնի շաբաթը 1-2 անգամ։



Ամսական վճարներն ասում են, որ ես պետք է աշխատեմ լրիվ աշխատանքային օր։

Հաջողակ կանայք ասում են, որ կինը պետք է ժամանակ տնտեսի՝ միայն իրեն ու իր խնամքին նվիրելու համար, որովհետև կարևոր է հետևել մեր արտաքին տեսքին։

Հոգեբանս ասում է, որ ես «միայն ինձ համար» ժամանակի կարիք ունեմ։

Հիմա փնտրում եմ հրաշագործ-մասնագետի, ով կսովորեցնի՝ ինչպես անեմ, որ այս ամենը հասցնեմ 24 ժամվա ընթացքում ։))

Աղբյուրը՝ @materinstvo_ otvety

Сообщение Ես մայր եմ, ունեմ երկու երեխա և այս ամենը պետք է հասցնեմ 24 ժամվա ընթացքում․ ․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->