>

Ermenihaber-ը քիչ առաջ Թուրքիայից նոր տեղեկատվություն հրապարակեց․ Անկանխատեսելի իրավիճակ

Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված «# HelpTurkey» հեշթեգով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել՝ փոխանցում է Ermenihaber-ը:




Քոչարյանի զոհերը

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։





Թուրք իրավաբան Թուրգութ Քազանի խոսքով՝ հասարակությունը նման քայլի է գնացել այն պատճառով,

որ դեռ հրդեհի առաջին օրերին երկրի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել է, թե հրդեհաշիջման ինքնաթիռներ երկիրը չունի։


Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օգնություն խնդրելը մարդկային պահանջ է և եթե այրվող անտառները տեսնող քաղաքացիները վերջին ճիգերով օգնություն են խնդրում, դա միանգամայն բնական պահվածք է։

Մինչդեռ իշխանությունները անտարբեր են մնում այդ կոչերի նկատմամբ։

Քոզանը ընդգծել է, որ օգնության ճիչն ուղղակի չի կարող հանցանք համարվել։ «Այս իրավիճակը հանցավոր համարելն ուղղակի տրագիկոմեդիա է։



Եթե իսկապես իրավական պետություն ունենայինք, ինչպիսին նախատեսվում է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ, նման խնդիր չէր ծագի։

Սա հանցանք համարող պետությունը ուղղակի ցեղապետություն է։

Նման հետաքննությունները պետք է պատմության մեջ գրվեն ու որպես սխալի օրինակ ցուցադրվեն ու սովորեցվեն»։

Сообщение Ermenihaber-ը քիչ առաջ Թուրքիայից նոր տեղեկատվություն հրապարակեց․ Անկանխատեսելի իրավիճակ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->