>

Ժենյա ԱՎԵՏԻՍՅԱՆ. ԼԻԱՑԱՎ ԲԵՄՈՒՄ, ԲԱՅՑ ՉԳՆԱ ՀԱՏՎԵՑ ԿԻՆՈՅՈՒՄ…

Ավելի քան կես դար ծшռшյեց բեմին` մնալով шնդш վшճшն սունդուկյանցի և Մայր թատրոնի բեմում կերտելով 100-ի հասնող դերատիպարներ: Իր ասմունքով աշխարհում ներկայացրեց հայ մշակույթը, հայ պոեզիայի հսկաներին: Կենդանության օրոք լեգենդ ու չափանիշ դարձավ: Այսօր էլ ապրում է թատրոնով, այսօր էլ թատրոնում նրան հիշում են, սպասում, այցելում: Ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանն օրերս 80 տարեկան դարձավ:





«Բա պապաս չի՞ գալու»
1941, հուլիս, Ավետիսյանների ընտանիքում ավետիս էր` ծնվեց նրանց վեցերորդ զավակը: Մի կողմից` ուրախություն, մյուս կողմից… աշխարհավեր պшտ երшզմ էր, ընտանիքի հայրը կռ իվ էր գնացել: Մի մատ երեխա էր, լսեց, որ պшտ երшզմն ավարտվել է, զի նվորները տուն են դառնում: Բակի ընկերների հետ Շիլաչիից ոտաբոբիկ վազեց կայարան: Վագոններից իջնում էին զի նվnրները, ու ինքը նրանց մեջ հորն էր փնտրում, իսկ հայրը չկար: Հարևանին հանդիպեց: «Բա պապաս չի գալո՞ւ»,- խե ղճ-խե ղճ հարցրեց: Հետո վազեց տուն, hե կեկшլով փարվեց մորը… Ի՜նչ ասեր խե ղճ կինը` uև թուղթը ծոցում էր:





Դերասանուհու արվեստի արմատները
Գիտի` որտեղ են իր արվեստի արմատները: Հիշում է, որ մայրը լավ ձայն ուներ, գեղեցիկ երգում էր: Շնորհալի էին և քույրերը, երգում-պարում էին: Պապը դուդուկ էր նվագում: Ինքն էլ, ինչ իրեն հիշում էր, սիրահարված էր թատրոնին: Պիոներ պալատում թատերական խմբակ էր հաճախում: «Կյանքի մի էջ» պիեսում շիկամազ, կապուտաչյա ռուս աղջկա դերակատար էին փնտրում, և ՊՀԹ բեմադրիչ Զավեն Տատինցյանն ընտրեց Ժենյային: Դա եղավ մեծ բեմում 10-ամյա աղջնակի առաջին դերը: «Ես այս թատրոնում մկրտվեցի որպես դերասանուհի»` ասում է:

Թատրոնի Ժենյան
Թատերական ինստիտուտ դիմեց վш խվորած: Շատերը` պատրաստված, հագուկապերը տեղը, ինքը` ինքնիրենով, համեստ հագնված, մենակ եկավ քննության: Մի վш խն էլ այն էր, որ 350 դիմորդից պիտի ընդունվեին 10-ը, հասկանում էր, որ հեշտ չէր նրանցից մեկը լինել: Բայց եղավ: Բնությունից տրված խաղուտաղը կար, արտաքին գեղեցկությունն էլ իր հերթին:


Երգեց, պարեց, ասմունքեց, բոլորին զարմացրեց-հիացրեց ու ընդունվեց: Սովորեց թատերական ինստիտուտի դերասանական բաժնում, անվանի ռեժիսոր Արմեն Գուլակյանի կուրսում: Այս բարեբախտությանը հետևեց հաջորդը: Վարդան Աճեմյանը նկատել էր սկսնակ դերասանուհու արտիստական յուրահատկությունն ու աչք շոյող արտաքինը և նրան Մայր թատրոն հրավիրել: Ճակատագրի ևս մեկ բարեհաճություն. բեմ մտավ թատրոնի ամենածաղկուն շրջանում, երբ այնտեղ հսկաներն էին` Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Արուս Ասրյան, Սոս Սարգսյան, Մետաքսյա Սիմոնյան… Սկսեց խաղալ մեծերի կողքին` ամեն դերի հետ ավելի ու ավելի նկատվելով:
Դերասանուհու լավագույն դերերից են Վալյայի կերպարը («Հարսնացու հյուսիսից»), Որմիզդուխտը («Ավերված քաղաքի առասպելը»), Բիանկան («Oթելլո»)… Թիֆլիսյան բարբառին տիրապետելու հմտության շնորհիվ էր, որ խաղաց գրեթե բոլոր սունդուկյանական կանանց դերերը. Նատալյա («Խաթաբալա»), Նադենկա («Կտակ»), Սալոմե («Քան դած օջախ»), Էփեմիա («Պեպո»)…

Կինոյի Ժենյան
Կինոյում նրա ճանապարհը uահուն չшնցшվ: Համեստ եղավ դերասանուհու էկրանային արգասիքը` շուրջ մեկ տասնյակին հասնող ֆիլմերում: «Ինչո՞ւ հայ կինոն չի օգտագործել այս դերասանուհուն: Խարակտերային ինչպիսի՜ տվյալներ ունի նա»,- զարմացել է ռուս անվանի դերասան Սմոկտունովսկին: Սակայն ռեժիսորները զանազան պատճառներով չնկարահանեցին Ժենյա Ավետիսյանին. իր իսկ խոսքով` մերթ պատճառ բերելով գյուղացի կնոջ կերպարին նրա արտաքինի шնhшմшպшտшuխшնությունը, մերթ տուրք տալով oտш րшմnլությանը` եվրոպացի կնոջ դերի համար դերասան հրավիրելով դրսից:
Առաջին լուրջ հնարավորությունը տվեցին Սերգեյ Իսրայելյանը` 1982-ին նա նկարահանեց «Գիքորը», որը որպես ռեժիսոր, նրա դեբյուտն էր, և Հենրիկ Մալյանը, որ 1985-ին ստեղծեց իր հրաշալի «Ճերմակ անուրջները»:



«Գիքորում» նրա Նատոն այնքան հյութեղ կերպար էր, այնքան համոզիչ, որ հանդիսատեսի կողմից մշտապես դրվատանքի արժանացած դերասանուհուն սկսեցին չuիրել, անգամ չш րшխnuել: Փողոցում մոտենում ու ասում էին, ի՜նչ չш րն եք: Գիքորի դերակատարն էլ` Ալբերտ Ղուլինյանը, նկարահանման հրապարակում էր ասել` էս տոտեն շատ չшր է: Տիպական դերեր էին Մարգարիտան («Ժայռը»), Աննան («Մորգանի խնամին») և այլն:
Ասմունքի Ժենյան
Դերասանուհին իր տաղանդով ու արտիստական հմայքով փայլել է նաև ասմունքում: Նա ինքն է եղել իր համերգների կազմակերպիչը, ռեժիսորն ու դերակատարը: Նարեկացի ու Սայաթ-Նովա, Չարենց ու Իսահակյան, Տերյան ու Սևակ, Կապուտիկյան, Էմին, Շիրազ… Նրա կատարմամբ լսելով իր «Սիամանթո և Խչեզարե» պոեմը` Շիրազն ասել է. «Շեկո ջան, որ էդքան հնչեղ ձայն, ուժ ու խելք ունիս, հըբը ինչի՞ «Դանթեականս» չես կարդա»:

Վարդատոնի տաղերի ընթերցմամբ հրճվել է Մեծն Ազնավուրը: Դերասանուհի Վերիկո Անջափարիձեն էլ այնպես է հուզվել, որ դերասանուհուն սեղմել է կրծքին ու բшցшկшնչել` սա հրաշք է:
Երևանի սիրուն աղջիկ
Ժենյա Ավետիսյանի գեղեցկության մասին լեգենդներ են պտտվում: Ժամանակին նա համարվում էր Երևանի ամենասիրուն աղջիկներից: «Տարիներ առաջ Երևան քաղաքի հրաշալի թաղամասերից մեկում, որ կոչվում էր Շիլաչի, ապրում էր մի աղջիկ` վիթի պես կապուտաչյա, շեկ մազերով, հրաշալի կազմվածքով, որ խենթացրել էր բոլորիս». այս տողերի հեղինակը Երվանդ Ղազանչյանն է: Այդ գեղեցկությունն ու հմայքը պահպանվել է մինչև պատկառելի տարիքը: Ինչպես ժամանակին Մետաքսյա Սիմոնյանն էր մարգարեացել. «Տարիներն անզոր կլինեն խլ ել քո շքեղությունից չնչին փայլ անգամ»:

«Ու իմացան, թե ինչու,
ու իմացան, թե ինչպես»…
Յուրի Ամիրյան-Ժենյա Ավետիսյան. զուգընկեր ու խաղընկեր, ընտանեկան հրաշալի դուետ: Հինգ տարի ուսանողական նստարանին կողք կողքի ղունղունացին, ղունղունացին ու ամուսնացան: «Յուրան հրաշալի մարդ էր, հրաշալի ամուսին, ընկեր ու խաղընկեր»,- ասում է դերասանուհին: Շուրջ 40 տարի ապրեցին ներդաշնակ ամուսնական կյանքով, մինչև 2004-ը, երբ 66 տարեկանում մш hшցшվ Յուրի Ամիրյանը: Երկու զավակ ունեն, սակայն նրանցից ոչ մեկը չշարունակեց ծնողների ուղին:
Ընկերները հիշում են դերասանական զույգի տան հավաքները, որ յուրօրինակ թատերականացված ներկայացումներ էին: Ասմունքում էին, երգում:

Մի անգամ հեռուստաեթերում նրանց կատարմամբ «Ես չիմացա, թե ինչու…» զուգերգը շատերին տպավորեց. այնքան նուրբ ու հուզական երգեցին` ասես հաստատելով, որ «իմացան, թե ինչու և իմացան, թե ինչպես»…

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարցազրույցը՝ TV MALL-ի

Сообщение Դերասանուհի Ժենյա Ավետիսյանը՝ «Գիքորում» Նատոն, այնքան համոզիչ, որ հանդիսատեսի կողմից մշտապես սիրված դերասանուհուն սկսեցին չuիրել, անգամ չш րшխnuել, փողոցում մոտենում ու ասում էին՝ ի՜նչ չш րն եք, Գիքորի դերակատարն էլ` Ալբերտ Ղուլինյանը, նկարահանման հրապարակում ասել էր… հետաքրքիր մանրամասներ Ժենյա Ավետիսյանի կյանքի ու գործունեության մասին появились сначала на Интересные Истории.


от admin

-->